Թերթում ենք պատմության էջերը
1227թ Ախթալայի վանքում թաղվել է քաղաքական և պետական գործիչ, զորավար, իշխան Իվանե Ա-ն: Ըստ հայկական համառոտ հանրագիտարանի նրա ծննդյան թիվն անհայտ է: Իվանե Ա-ն հանրահայտ Զաքարյան տոհմի շառավիղներից էր՝ Սարգիս Զաքարյանի որդին: Նա 1191թ վրաց Թամար թագուհուց ստացել է արքունի մեծ վեզիրի պաշտոն, ինչպես նաև ընդարձակ տիրույթներ՝ Աղստևի, Ձորագետի հովիտները, Սևանա լճի ավազանը, Փառիսոսի գավառը: Մասնակցել է եղբոր՝ Զաքարե Բ Մեծի ազատագրական մարտերին:
1209-ին Ալուբյանների ամիրության կենտրոն Խլարի պաշարման ժամանակ անզգուշորեն գերի է ընկել և արդյունքում վերացրել են քաղաքի պաշարումը ու կնքել հաշտության պայմանագիր, կատարել զգալի զիջումներ: Զագարե Բ-ի մահից հետո՝ 1212թ Իվանե Ա-ն ստացել է ամիրսպասալարի կոչում: 1219թ-ին ազատագրել է Սյունիքի Որոտան ամրոցը: 1225թ-ին ստիպված է եղել մի կողմ թողնել Հռոմի պապ Ունորիոս երրորդին տված խոստումը և հարկադրված կռվել Անդրկովկաս ներխուժած Խորեզմշահ Ջալալ ադ Դինի դեմ, պարտվել Գառնի գյուղաքաղաքի մոտ տեղի ունեցած ճակատամարտում:
Վաղարշակ Ղորխմազյան