Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացել են փլեյ-օֆֆի երկու հանդիպումները:
Անգլիական «Լիվերպուլը», սեփական հարկի տակ ընդունելով Մադրիդի «Ռեալին», չի պահպանել հաղթական հաշիվը` զիջելով 2:5 հաշվով: «Լիվերպուլի» կազմում գոլերը խփել են Դարվին Նունիեսը և Մոհամեդ Սալահը, իսկ «արքայական ակումբում» աչքի են ընկել Վինիսիուս Ժունիորը (դուբլ), Էդեր Միլիտաոն և Քարիմ Բենզեման (դուբլ):
Օրվա մյուս խաղում իտալական «Նապոլին» հյուրընկալվելիս առավելության է հասել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» նկատմամբ` 2:0 հաշվով: Նեապոլցիների կազմում գոլերը խփել են Վիկտոր Օսիմենը և Ջովանի Դի Լորենցոն:
Թիմերի պատասխան հանդիպումները տեղի կունենան մարտի 15-ին։