Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնը ժամանել է ՀՀ ԱԳՆ, որտեղ նրան դիմավորել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
ԱԳՆ-ից հայտնում են, որ այս պահին տեղի է ունենում Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարների առանձնազրույցը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը: