f

Անկախ

Արամ Խաչատրյանի երաժշտությունը մեծ ընդունելության է արժանանում Միացյալ Թագավորությունում. Արդեն կայացել է 7 համերգ


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ շարունակվում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգային շրջագայությունը Միացյալ Թագավորությունում։

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ արդեն իսկ կայացել է 7 համերգ. նվագախումբը կիրականացնի ևս 3 համերգ, որոնք կեզրափակվեն փետրվարի 24-ին, Լոնդոնի հեղինակավոր «Քադոգան» համերգասրահում։ Նշենք, որ համերգի տոմսերը սպառվել են շաբաթներ առաջ, ինչը խոսում է հայկական մշակույթի և հայ կատարողական արվեստի նկատմամբ մեծ հետաքրքրության մասին։

 

 

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ելույթներով տրվել է Արամ Խաչատրյանի 120-ամյակի հոբելյանական միջոցառումների մեկնարկը. Մեծ Բրիտանիայում ներկայացվող համերգային ծրագրերում առանցքային տեղ ունեն Խաչատրյանի ստեղծագործությունները, որոնք մեծ ընդունելության են արժանանում Միացյալ Թագավորության խստապահանջ ունկնդրի կողմից։

Ուշագրավ է, որ հայ մեծ կոմպոզիտորի Ջութակի կոնցերտը հնչում է բրիտանացի հայտնի ջութակահար Ջենիֆեր Փայքի կատարմամբ, որն այս կոնցերտը սովորել է հենց Միացյալ Թագավորությունում կայանալիք համերգային հյուրախաղերին ներկայացնելու նպատակով։ Լեփ-լեցուն դահլիճներում նվագախմբի կատարումներն ուղեկցվում են ծափողջույններով, ինչը նվագախմբի կատարողական բարձր վարպետության վկայությունն է։ 

Համերգներից առաջ իրականացվում են նաև քննարկումներ, որոնց ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ներկայացնում է Խաչատրյանի երաժշտական ժառանգությունը։ Տպագրվել են նաև տեղեկատվական թերթիկներ՝ ներկայացվող ծրագրերի վերաբերյալ, որոնք համերգներից առաջ բաժանվում են ունկնդրին՝ այս ձևաչափով ևս  ներկայացնելով Արամ Խաչատրյանի կոմպոզիտորական ժառանգությունը։ 

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն իր մյուս հյուրախաղերի ընթացքում նույնպես աշխարհի տարբեր ծայրերում կատարելու է Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ այդպիսով նշանավորելով հայ մեծ երախտավորի 120-ամյա հոբելյանը և հանրահռչակելով նրա երաժշտական ժառանգությունը։

Միացյալ Թագավորությունում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հյուրախաղերի իրականացմանն աջակցել են նաև անհատ հովանավորներ և բարեգործական կազմակերպություններ:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ Միացյալ Թագավորություն Արամ Խաչատրյան Հայաստան

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ավելին
Ավելին