f

Անկախ

Արցախում կլինեն քաղաքական խոշոր փոփոխություններ, և դրանք ուղիղ գծով կապված են նախ Ռուսաստանի հետ


Արցախում կլինեն քաղաքական խոշոր փոփոխություններ, և դրանք ուղիղ գծով կապված են նախ Ռուսաստանի հետ.

Վերջին երկու օրերին ինձ համար վերջապես պարզ դարձավ, թե 2022-ի նոյեմբերից մինչև 2023-ի փետրվարի 20-ը ինչ է կատարվել Արցախի իշխանության ներքին խոհանոցում։

Պատմեմ առանց մեկնաբանության այնքանը, ինչը թշնամուն որևէ օգուտ չի տա, բայց կարևոր է իմանալ Արցախցիների համար։ Տեղեկատվությունը' ըստ Արայիկ Հարությունյանին, Ռուբեն Վարդանյանին հարող, նաև ռուսական ներքին աղբյուրների.

Ռուբեն Վարդանյանը և Արայիկ Հարությունյանը ի սկզբանե մտերիմներ էին։ Նրանց հարաբերությունները, սակայն, սկսել են վատանալ պետնախարար Վարդանյանի հրապարակային ելույթների պատճառով։ Նախագահը պնդում է, որ պետք է հնարավորինս զուսպ լինել ու չգրգռել թշնամուն, պետնախարարի համոզմամբ' պետք չէ նայել թշնամու վարքագծին ու պետք է ոգևորել ժողովրդին։

Ռուսական կողմը անընդհատ ներսում կոչ է արել հանգստություն պահպանել, չսրել իրավիճակը, մինչև իրենք ավարտեն Ուկրաինայի պատերազմը, որից հետո կկարողանան ակտիվ զբաղվել նաև Արցախի հարցերով։

Ռուբեն Վարդանյանը ձգտում է Արցախում լուրջ հաջողություններ արձանագրել, որպեսզի այդ հարթակի վրա կարողանա իշխանության հասնել Հայաստանում, իսկ դա լրջորեն վախեցնում է Նիկոլ Փաշինյանին։

Արայիկ Հարությունյանը ասում է' Արցախը հիմա մի վիճակում է, որ չի կարող իրեն թույլ տալ առճակատման գնալ Ադրբեջանի հետ կամ կատարել կտրուկ քայլեր, հետևաբար պետք է լուռ ու հանգիստ գործել' առանց պոպուլիզմի։ Այլ կերպ ասած' Արայիկ Հարությունյանը մեղադրում է Ռուբեն Վարդանյանին պոպուլիզմի մեջ։

Ռուբեն Վարդանյանը ակտիվ օգտագործում է մեդիադաշտը' Հայաստանում, տարբեր երկրներում պարբերաբար հաղորդումներ ու հարցազրույցներ անելով։ Պետնախարարը համարում է, որ ինչքան շատ խոսվի Արցախի մասին, այնքան հեշտ կլուծվի խնդիրը և միջազգային ճանաչումը։

Արայիկ Հարությունյանը ասում է, միջազգային ճանաչում չի լինի, քանի դեռ կան նավթային ու այլ խոշոր շահեր' կապված Ադրբեջանի հետ, հետևաբար եթե հիմա լարվածություն լինի, ոչ ոք մեր կողքին չի կանգնի։

Ադրբեջանի կողմից ճանապարհը փակելուց հետո պետնախարար Ռուբեն Վարդանյանի դիրքորոշումը ավելի կոշտ է, նախագահ Արայիկ Հարությունյանը կողմ է բանակցությունների։ Երկուսն էլ դեմ են զիջումների, խոսք չկա զիջումների մասին, բայց հարցը լուծելու մոտեցումների առումով կան տարբերություններ։

Նախագահի ու պետնախարարի համագործակցության միակ արդյունավետ լուծումը եղավ Արցախ հումանիտար ապրանքների ներկրումը, որի շնորհիվ աղետից խուսափեցինք, բայց այս երկու պաշտոնյաները, որքան հասկանում ենք, այլևս ընկերներ չեն։

Ռուբեն Վարդանյանի թևը նախագահին մեղադրում է Արցախ մտնող ապրանքը հիմնականում իր ընտանիքին կամ մտերիմներին պատկանող խանութներում վաճառելու համար, իսկ Արայիկ Հարությունյանի թևը մեղադրում է պետնախարարին' օգնության համար Արցախ մտնող ապրանքը բաժանելու փոխարեն իր կողքի մարդկանց միջոցով վաճառքի հանելու համար։

Ըստ պետնախարարի կողքի մարդկանց' Արայիկ Հարությունյանը մտերիմ է Նիկոլ Փաշինյանի թիմի հետ (դա հերքում են նախագահի կողքի մարդիկ): Ըստ նախագահի կողքի մարդկանց' Ռուբեն Վարդանյանը մտերիմ է Սերժ Սարգսյանի թիմի հետ։

Վերջին մեկ ամսվա ընթացքում Արցախում միտում կա հանրությանը տարբեր ճամբարների բաժանելու' նախագահի ու պետնախարարի կողմնակիցների, ինչը անթույլատրելի և աղետալի հետևանքներով արարք է։

Պնդումներ կան, որ Ռուբեն Վարդանյանը փորձում է տպավորություն ստեղծել, թե ինքը եկել է Ռուսաստանի կողմից և քանի դեռ ինքը պետնախարար է, Արցախին ոչինչ չի սպառնում, հենց ինքը գնա, Արցախը կտան թուրքին։ Ըստ պնդումների' դրա նպատակն է Արցախում մարդկանց տրամադրել գործող իշխանությունների դեմ և համոզմունք ձևավորել, թե մաս-մաս Արցախը հանձնվում է։

Մեկ այլ պնդումների' Արցախում փորձում են ձևավորել անդեմ ու անփորձ անձանց իշխանություն, որպեսզի ավելի հեշտ լինի կառավարել դրսից։

Ռուս պաշտոնյաների հետ իմ խոսակցությունների ժամանակ եղան պնդումներ, որ Կրեմլը չի բերել Ռուբեն Վարդանյանին, բայց չի էլ դեմ հանդես եկել։ Պետնախարարը երբևէ չի ունեցել ռուսների անվերապահ աջակցությունը, ուղղակի իրենք բազմիցս առաջարկել են զուսպ ու հանգիստ գործել, մինչև Ուկրաինայի պատերազմի ավարտը։

Օրեր առաջ Ռուսաստան են հրավիրվել նախ Արայիկ Հարությունյանը, ապա Ռուբեն Վարդանյանը։ Նրանց վերադարձից հետո վերջնական որոշում է եղել Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկության մասին։

Պետնախարարը արդեն հրաժեշտի հանդիպում է ունեցել պաշտոնյաների հետ և ասել, որ չի հեռանա Արցախից, կմնա քաղաքական դաշտում։

Ոմանք կարծում են, որ պաշտոնանկությունից մի քանի շաբաթ անց Ռուբեն Վարդանյանը աննկատ կհեռանա Արցախից։

Փետրվարի 22-25-ի ընթացքում կամ գուցե մինչև ամսվա վերջ պաշտոնապես կհայտարարվի Ռուբեն Վարդանյանի ազատման մասին։ Չի բացառվում, որ դրանից հետո Ադրբեջանը կբացի ճանապարհը' ցույց տալու, թե հասավ իր նպատակին։

Այս պահի դրությամբ Արցախի պետնախարարի հիմնական թեկնածուն գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանն է։ Որոշ աղբյուրներ ասում են, նա միջանկյալ պաշտոնյա կլինի, մինչև կարգավորվի լարվածությունը։

Գուրգեն Ներսիսյանի մասին ես երբևէ չեմ լսել, թեպետ Արցախցիներից շատերն ասում են, որ նա սորոսական թևի անձ է, ընկերություն է անում դանչիկների հետ։ Եթե այդպես է, ապա ամոթ իրեն։

Կա նաև այլ կարծիք, որ դանչիկների հետ նրա կապի մասին խոսակցությունները տարածվել են դատախազության կողմից դանչիկների հետ համագործակցության ժամանակ հենց Գուրգեն Ներսիսյանի վրա պարտականությունները դնելու իրողության հետ։ Ինչևէ։ Կտեսնենք, թե որքանով է մաքուր ու բարոյական պետնախարարի այս թեկնածուն։

Վստահ եմ, Արայիկ Հարությունյանը ևս երկար չի մնա նախագահի պաշտոնին։

Շրջանառության մեջ է ռազմական դրության պայմաններում նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում ԱԺ կողմից նախագահ նշանակելու նախագիծը։ Դա արդեն որոշ բաների մասին ասում է։ Արցախում արդեն ավելի քան 20 տարի ռազմական դրություն է, որը չի վերացվել։

Խնդրանքս Արցախի բնակիչներին։

Մոռացեք անունների մասին։ Ամենակարևորը հայրենի հողն է։ Մարդկանց անունները հավերժ չեն, մարդիկ կարող են գալ ու գնալ։ Հայրենիքը հանկարծ չլքեք մարդկանց անունների պատճառով։ Ռուբեն Վարդանյանը, Արայիկ Հարությունյանը կամ ցանկացած այլ պաշտոնյա չի կարող Արցախի երաշխիք լինել։ Արցախի միակ երաշխիքը Արցախի հայն է։ Արցախը հայկական կլինի այնքան ժամանակ, քանի դեռ Արցախում կապրի առնվազն 120 հազար և ավելի հայ։

Նաիրի Հոխիկյան ՖԲ Գրառում Արցախ Ռուսաստան Հայաստան Ռուբեն Վարդանյան Արայիկ Հարությունյան խմբագրի ընտրանի

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին