f

Անկախ

Ի՞նչ գնով են Հայաստանի իշխանությունները մտադիր «հաշտվել» Թուրքիայի հետ. Красная Весна


«Թուրքիայի հետ ի՞նչ խաղաղության մասին են խոսում Հայաստանի իշխանությունները, երբ այդ երկրների միջև չեն լուծվել առանցքային հարցերը՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հարցը»,- զարմանում է ռուս լրագրողը:

Վերջին շրջանում հաճախ կարելի է հանդիպել քաղաքական գործիչների և փորձագետների ինչ-որ հույսեր կամ նույնիսկ վստահություն արտահայտող մտքերի, թե Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները վերելք են ապրում, շուտով երկրները վերստին դիվանագիտական կապեր կհաստատեն, կբացեն սահմանը և այլն: Հասկանալու համար, թե կա արդյոք այդ կարծիքների համար որևէ հիմք կամ ինչ նպատակով են դրանք արվում, հարկ է հիշել այդ երկրների միջև եղած լարվածության հիմնական կետերը: Ինչպես նաև հասկանալ, թե հանգուցալուծման կամ խորացման որ փուլում են դրանք:

Այդպիսի կետերից մեկը, իհարկե, Հայոց ցեղասպանությունն է Օսմանյան կայսրությունում: Խորհրդային մեծ հանրագիտարանի (3-րդ հրատ., 1969 թ.) տվյալներով՝մինչև Առաջին համաշխարհային պատերազմը պատմական Հայաստանի տարածքում, որի մի մասն այն ժամանակ պատկանում էր Թուրքիային և կոչվում էր Արևմտյան Հայաստան, ապրում էր 2,5 մլն հայ: 1915-1916 թթ. այդ 2,5 մլն մարդուց 1,5 միլիոնին թուրքական իշխանությունների հրամանով ոչնչացրին, իսկ ավելի քան 600 հազարին բռնի տեղահանեցին: Այդպիսով Արևմտյան Հայաստանի տարածքը մնաց առանց բնիկ հայ բնակչության:

Այժմ արժի բերել մի քանի օրինակ, որոնք արտացոլում են ժամանակակից Թուրքիայի վերաբերմունքն այդ հարցին: Օրինակ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արձագանքը, երբ թուրքական խորհրդարան «Անկարայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին» օրենքի նախագիծ մտցնելու փորձ արվեց: Նա հայտարարեց. «Մենք (օրենքի նախագիծը) ընկալում ենք որպես վերին աստիճանի բացահայտ դավաճանություն»:

Թուրքիայի ղեկավարն ավելացրեց, որ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության «խորհրդարանի իրավունքի ու բարոյականության նորմերը ոտնահարած» պատգամավոր Կարո Փայլյանի նկատմամբ, որն այդ օրենքի նախագիծը մտցնելու նախաձեռնողն էր, համապատասխան միջոցներ կձեռնարկվեն:

Եվս մի օրինակ. Թուրքիայի գլխավոր դատախազությունը քրեական գործ հարուցեց Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավոր Մուստաֆա Թանրըքուլուի նկատմամբ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին հայտարարության համար: Նրան կասկածում էին «թուրքական հոգևոր արժեքները պղծելու» մեջ:

Այսպիսի շատ օրինակներ կարելի է դեռ բերել, շատ-շատ: Պարզապես հարկ է նշել, որ չնայած աշխարհի տասնյակ երկրներ ճանաչել և դատապարտել են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը, Թուրքիան այդ փաստը կտրականապես հերքում է և չի պատրաստվում փոխել իր դիրքորոշումը, համենայն դեպս մոտ ապագայում:

Երկրորդ առանցքային կետը ղարաբաղյան հարցն է: Այսօրվա իրադարձությունների համատեքստում Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին այդ հարցում հանրահայտ է: Էրդողանն այդ մասին շատ բաց է խոսում: Թուրքիան աջակցել է Ադրբեջանին և՛ ղարաբաղյան 44-օրյա պատերազմում, և՛ հիմա էլ աջակցություն է հայտնում, երբ Լաչինի միջանցքը փակված է արդեն ավելի քան երկու ամիս, իսկ Լեռնային Ղարաբաղի բնակիչները մատնվել են ծայրահեղ հումանիտար ճգնաժամի:

Ուրեմն խաղասեղանին ի՞նչ է դրվում, երբ Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը, որը որոշեց այցելել Թուրքիայի իր գործընկերոջը, ի դեպ, երկրորդ անգամ դիվանագիտական հարաբերությունների բացակայության 30 տարվա մեջ, կամ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը խոսում են Թուրքիայի հետ հարաբերություններում ինչ-որ առաջխաղացումների և սահմանը բացելու պատրաստակամության մասին: Երբ ուրիշ երկրների ներկայացուցիչները, մասնավորապես՝ ԱՄՆ-ն, գորովանքո՞վ են լցվում, թե ինչպես է Հայաստանը մարդասիրական օգնություն ու փրկարարներ ուղարկում Թուրքիայի երկրաշարժի կապակցությամբ և ցնծում են թշնամի երկրների «հաշտության» կապակցությամբ: Երբ հիացական ձայնարկություննե՞ր են լսվում, թե Հայաստանի և Թուրքիայի սահմանները, որոնք փակ են եղել 30 տարի, հանկարծ բացվել են մարդասիրական օգնության համար, և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը և Թուրքիայի նախագահը երախտագիտությո՞ւն են հայտնում Հայաստանին նրա կարեկցանքի ու օգնության համար:

Ի՞նչ պատկեր է ուրվագծվում, եթե մեկտեղում ենք բոլոր փաստերը: Թուրքիայի հետ այդ ի՞նչ խաղաղության մասին է խոսում Հայաստանի իշխանությունը, ընդ որում, էլ ավելի ոգեշնչված մարդասիրական օգնություն ուղարկելուց հետո:

Այս պահին պատասխանը մակերեսի վրա է. խաղաղությունը կարող է հաստատվել նախ, երբ Հայաստանն այլևս Թուրքիայից չպահանջի Հայոց ցեղասպանության ճանաչում, երկրորդ՝ երբ Հայաստանը հրաժարվի Լեռնային Ղարաբաղից, քանի որ Թուրքիան չի կարող նեղացնել իր եղբորը՝ Ադրբեջանին: Չէ՞ որ Էրդողանը Հայաստանին շնորհակալություն հայտնելուն զուգահեռ շնորհակալ եղավ նաև Ադրբեջանին և ասաց հետևյալը. «Նրանք մեզ հետ էին այս ծանր պահին, ինչպես և մենք էինք մեր եղբայրների կողքին ղարաբաղյան պատերազմում»:

Հավանաբար Հայաստանի որոշակի շրջանակներում դա իրոք ցանկալի  խաղաղություն է: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղուց է հայտարարել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը «անվտանգությամբ» փոխարինելու պատրաստակամության մասին, թեպետ ռուսական կողմը առաջարկել է ղարաբաղյան հարցի լուծումը  թողնել ապագային:

Բերենք հենց միայն «Կյանքի խոսք» աղանդի հայկական ծառայության հովիվ Գոռ Մեխակյանի խոսքը. «Իմացեք, որ Ղարաբաղը ԱՆԻԾՎԱԾ ՀՈՂ Էինչքա՜ն արյուն է թափվել դրա վրա, բայց նա չի հագենում, ԷԼԻ Է ՈՒԶՈՒՄ»:

Բայց մի՞թե Հայաստանի ամբողջ ժողովուրդն է համաձայն հրաժարվել իր պատմությունից և մոռանալ իր եղբայրների զոհողությունը: Թե՞ ընդդիմությունն այնուամենայնիվ կանսա իր ժողովրդի հեղած արյան կանչին և կփոխի Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի այս  ողբերգական պատմության ընթացքը:

Օլգա Կալաշնիկովա

Աղբյուրը՝ ИА Красная Весна

 

Տարածաշրջան Հայաստան Թուրքիա խմբագրի ընտրանի

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին