f

Անկախ

Եկեղացապատկան վանքերը նորոգվում են, անտառներում գտնվողները՝ քանդվում


Պետական բյուջեի ֆինանսավորմամբ , ԿԳՄՍ նախարարության եւ այդ նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պատվիրատվությամբ ներկայումս Տավուշի մարզի տարածքում վերանորոգվում են մի քանի պատմամշակութային հուշարձաններ։ Դիլիջան քաղաքի կենտրոնում ընթացքի մեջ է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանի մասնաճյուղի շենքի հիմնանորոգումը։ Այդ շենքը կառուցվել է 19-րդ դարի վերջին , այն ժամանակին հյուրընկալել է հայոց մշակույթի անվանի գործիչների։ Դիլիջանի թանգարանի շենքի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել 2024 թվականին։ Ավարտվել են Գոշավանք վանական համալիրի մեջ մտնող Սուրբ Աստվածածին եկեղեցու տանիքի ծածկերի վերանորոգման աշխատանքները։

Լոռու մարզի տարածքում գտնվող Սանահին վանական համալիրի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում եւս նորոգման աշխատանքներ են իրականացվել։ Սանահին եւ Գոշավանք վանական համալիները գտնվում են Հայ առաքելական եկեղեցու(ՀԱԵ) հաշվեկշռում։ ՀԱԵ-ն սփյուռքի եւ Հայաստանի հայ բարեգործներից պարբերաբար ֆինանսական մեծ նվիրատվություններ է ստանում, նաեւ մեծ հասույթներ է ունենում Գոշավանքում , Սանահին վանական համալիրում կրոնական գրքերի,մոմերի, հոգեւոր պարագաների վաճառքից,ՀԱԵ-ն ի վիճակի էր իր ֆինանսական միջոցներով վերանորոգելու այդ վանական համալիրները։

Տավուշի մարզի անտառներում գտնվող հնամենի վանքերը՝ Կիրանցը, Առաքելոցը, Ջուխտակ վանքը, Սրվեղի վանքը ,Մշկավանքը եւ այլ հին վանքեր տասնամյակների ընթացքում քանդվում են, դրանց նորոգման համար տասնամյակներ շարունակ պետական բյուջեից ֆինանսավորում չի իրականացվում։ Պետական բյուջեի գումարները պետք էր առաջնահերթ ուղղել մեր պատմության այդ արժեքավոր հուշարձանները փրկելու, նորոգելու, ոչ թե Հայ առաքելական եկեղեցու հաշվակշռում գտնվող, եկեղեցու կողմից օգտագործվող վանքերը վերանորոգելու նպատակով։

Ոսկան Սարգսյան ՖԲ Գրառում վանքեր Հայ Առաքելական եկեղեցի ՀՀ ԿԳՄՍ

Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Ավելին
Ավելին