f

Անկախ

Արայիկ Հարությունյանը ցույց տվեց, որ Արցախում Ադրբեջանն է այսուհետ ազատումներ եւ նշանակումներ անելու. Մետաքսե Հակոբյան


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին Պետական նախարարի պաշտոնից ազատելով՝ կատարեց Ադրբեջանի պահանջը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցություն քարտուղար Մետաքսե Հակոբյանը։

«Ըստ էության, Ադրբեջանն է որոշում, թե Արցախում ինչ քաղաքական գործընթացներ կլինեն, կամ պաշտոններին ովքեր կարող են հավակնել: Արայիկ Հարությունյանը ցույց տվեց, որ այս իշխանությունների օրոք Ադրբեջանն է այսուհետ ազատումներ եւ նշանակումներ անելու: Այս ողջ ընթացքը, երբ Արցախը համախմբված է, որին միացել է նաեւ Ռուբեն Վարդանյանը, կրկին Արցախի նախագահը ցույց տվեց իր պարտվողական կեցվածքը եւ հետ կանգնեց մեր պայքարի ուղուց: Նա դավաճանեց այդ միասնականությանը: Ստացվում է, որ նախագահը, որը խոսում է միասնականությունից, ինքը հենց պառակտողն է»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։

Անդրադառնալով այդ պաշտոնում գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին նշանակելու նախագահի կողմից ներկայացված առաջարկին՝ Հակոբյանն ասաց. «Բացարձակ էական չեն անձերը, որոնք կնշանակվեն, որովհետեւ սա արդեն Արայիկ Հարությունյանի համար օրինաչափ է դառնում: Արդեն էական չէ, թե ով կլինի պետնախարարի պաշտոնում: Կա փաստ, որ Արցախում պետական կառավարումը տապալված է»:

Հակոբյանի խոսքով՝ Արայիկ Հարությունյանի որոշումները համաձայնեցված են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. «Նիկոլ Փաշինյանն ունի ծրագիր, որ Արցախը հենց արցախցու ձեռքով հանձնի Ադրբեջանին. մենք վերջին փուլում ենք: Այժմ կա «Նիկոլ-Ալիեւ-Հարությունյան» եռյակը, որոնք ունեն նույն օրակարգը»:

Նշենք, որ այսօր Արցախի նախագահը պետնախարարի պաշտոնից ազատել է Ռուբեն Վարդանյանին: «Քանի որ գրեթե չորս ամիս առաջ ես ինքս եմ նշանակել պարոն Վարդանյանին պետական նախարարի պաշտոնում, ապա պետք է ընդգծեմ, որ այն ժամանակվա եւ ներկա իրավիճակները մեծապես տարբերվում են եւ՛ արտաքին, եւ՛ ներքին առումներով: Այնուամենայնիվ, ես բարձր եմ գնահատում այս ընթացքում պարոն Վարդանյանի ջանքերը թե՛ Արցախի վերաբերյալ միջազգային իրազեկվածության բարձրացման եւ թե՛ շրջափակման ընթացքում ներքին բազմաթիվ հիմնախնդիրների լուծման ուղղությամբ»,- իր ուղերձում նշել էր Հարությունյանը:

Մետաքսե Հակոբյան Արայիկ Հարությունյան Ռուբեն Վարդանյան Ադրբեջան Հայաստան

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին