Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արայիկ Հարությունյանը սպասեց Հաագայի դատարանի վճռին, որը Ադրբեջանին պարտավորեցնում է ապաշրջափակել Բերձորի(Լաչինի) միջանցքը և Ռուբեն Վարդանյանին պետնախարարի պաշտոնից ազատելով՝ կատարեց Իլհամ Ալիևի կամքը։ Արայիկ Հարությունյանը Ալիևին տվեց հաղթաթուղթ Ադրբեջանի բնակչությանը հայտարարելու, որ կատարվել է իր պահանջը՝ Ռուբեն Վարդանյանին պաշտոնից ազատելը, ինքը Լաչինի միջանցքը բացում է , որովհետև իր պահանջը կատարվել է։ Կարծում եմ՝ Արայիկ Հարությունյանը <<կզեց>> Ալիևի առաջ, իսկ մի անգամ կզողը էլի է կզելու Ադրբեջանի բռնապետի առաջ։ Արայիկ Հարությունյանը Արցախի նախագա՞հն է, թե՞ Իլհամ Ալիևի կամակատարը։
Արայիկ Հարությունյանը Արցախի նախագա՞հն է, թե՞ Իլհամ Ալիևի կամակատարը
Կարդացեք նաև
- Շարժումը համազգային է, դիմավորենք Սրբազանին Երևանի մատույցներում․ Չալաբյանը և Գասպարյանը Երևանի մուտքի մոտ են
- Նիկո'լ, տես ինչ եմ ասում քեզ, հանկարծ դիմես բռնության, հանցանքդ ավելի մեծ է լինելու. արցախցի
- Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ ու երկու կողմերի համար սպասված է. Պեսկով