Այսօր բոլորի մեկնաբանությունները վերաբերում են Հաագայի դատարանի որոշմանն ու Արցախի Պետնախարարի պաշտոնից Ռուբեն Վարդանյանի ազատմանը։
Շատ իրավաբաններ, միջազգային իրավունքի մասնագետներ պնդում են, որ Ադրբեջանը պարտավոր է բացել Բերձորի միջանցքը, չնայած Ադրբեջանի պաշտոնական կոշտ պատասխանին։
Շատերն էլ զայրացած են Արցախի նախագահ կոչեցյալի որոշմամբ՝ հեռացնել Ռուբեն Վարդանյանին։
Իսկ գուցե հենց Արցախի նախագահ կոչեցյա՞ն է իր քայլով կատարում Հաագայի դատարանի որոշումը, որին կհետևի ժամանակավորապես Ադրբեջանի կողմից միջանցքի բացումը։
Արդյունքում, Ադրբեջանը միջազգային կոչվող հանրության առջև «կկատարի» Հաագայի դատարանի որոշումը և ․․․կարճ ժամանակ անց նորից կփակի, մինչև իրականացվի Ադրբեջանի նախագահի և Հայաստանի դավաճանի գաղտնի պայմանավորվածությունը, որին զարմանալիորեն աջակցում են արցախցիներ, Արցախի նախագահ կոչեցյալի գլխավորությամբ։