f

Անկախ

Ինչո՞ւ է Հայաստանը ներկայացնող անձն Ալիեւի նման շտապում, միթե սա նրա իշխանության գալու գինն էր․ Ստեփան Դանիելյան


Ուկրաինայում տեղի ունեցող աշխարհաքաղաքական պայքարը կարող է տեղափոխվել Հայաստանի տարածք, եւ Հայաստանի տարածքը կդառնա երկրորդ թեժ մրցակցության վայր։ Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Հերթական անգամ տեսնում ենք, որ ստվերային ճակատագրական որոշումներ են ընդունում առանց մեզ տեղեկացնելու։ Լինելու են շատ անակնկալներ, որոնք կունենան ճակատագրական նշանակություն։ Մենք տեսնում ենք, որ նման զգուշացնումներ Ռուսաստանից արդեն պաշտոնական մակարդակով հայտնում են, եւ խոսք է գնում Հայաստանի պետականության կորստի մասին։ Եվ եթե մենք արեւմտյան ամենալուրջ հետազոտական կենտրոնների մտքերը կարդանք, կտեսնենք, որ այդ կանխատեսումներն իրենց մոտ եւս կան։ Աշխարհաքաղաքական պայքարը, որը տեղի է ունենում Ուկրաինայում կարող է տեղափոխվել Հայաստանի տարածք, եւ Հայաստանի տարածքը կդառնա երկրորդ թեժ մրցակցության վայր։ Այդ տեղափոխումը կախված կարող է լինել նման անակկալ որոշումներից»,- նշեց Դանիելյանը։

Ստեփան Դանիելյանի խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շտապում խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցում, քանի որ 44-օրյա պատերազմում մեր դեմ ստեղծվել էր մեծ կոալիցիա՝ Մեծ Բրիտիանայի առաջնորդությամբ, եւ այդ աջակցության դիմաց Ադրբեջանը պարտավորություններ է ստանձնել։

«Ադրբեջանն իր վրա վերցրել է պարտավորություններ ընդդեմ Իրանի եւ Ռուսաստանի։ Քանի որ Ռուսաստանը զբաղված է ուկրաինական պատերազմով, ժամանակ է առաջացել Հայաստանի հարցերը լուծելու ու Ռուսաստանի եւ Իրանի արանքը ներխուժելու՝ մինչեւ Կենտրոնական Ասիա։ Այստեղ խանգարող հանգամանքը Սյունիքն է։ Հիմա հարց՝ ինչո՞ւ է Հայաստանը ներկայացնող անձը եւս շտապում, նա այդ ծրագրերի՞ մասնակիցն է, մի՞թե սա նրա իշխանության գալու գինն էր»,- նկատեց Դանիելյանը։

Քաղաքագետի կարծիքով՝ Արցախի Հանրապետության արդեն նախկին Պետնախարար Ռուբեն Վարդանյանի հրաժարականը Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների համատեղ ծրագիրն էր։ Նպատակն է բերել այնպիսի մարդու, որը կլինի կառավարելի, կվերանացնի Արցախի սուբյեկտայնության մասին քննարկումները եւ իրենց հետ կգնա միասնական ծրագրի։ Իսկ Լաչինի միջանցքի բացումը կախված է պայմաններից, որոնք առաջ կքաշեն Արեւմուտքը եւ Ադրբեջանը։

«Պայմանները շատ կոնկրետ են՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախի հարցը դուրս է գալիս եւ մտնում է թուրքական աշխարհի միջանցքի խնդիրը։ Լինում են նոր աշխարհաքաղաքական փոփոխություններ։ Սա կենսական նշանակություն ունի Իրանի հետ, եւ ապագայում նաեւ Ռուսաստանի՝ հարց է առաջանում՝ արդյոք այս երկրները կհամաձայնե՞ն այս ամենին եւ վտանգի տակ չե՞ն դնի Հայաստանին, որովհետեւ սա իրենց գոյության հարցն է։ Չափազանց լուրջ է պետք վերաբերվել Ռուսաստանի հայտարարություններին։ Այս իշխանությունը մեզ տանում է լուրջ ցնցումների, որոնք կարող են ճակատագրական լինել»,- ընդգծեց Դանիելյանը։

Հայաստան Ստեփան Դանիելյան

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին