f

Անկախ

«Ռուբեն Վարդանյանը Հայաստանում այս պահին չունի ռեսուրս իշխանություն վերցնելու»․ քաղաքագետ


Անկախ-ի զրուցակիցն է քաղաքագետ Արա Պողոսյանը։

-Պարոն Պողոսյան, Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությունը շատերի կողմից դիտարկվում է իբրև Ադրբեջանի հերթական հաղթանակ Հայաստանի ու Արցախի նկատմամբ։ Ի՞նչ նոր գործընթացի սկիզբ է դրվում այս պաշտոնանկությամբ։

-Հենց իր խոսքում Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նշեց, որ Ռուբեն Վարդանյանին պաշտոնից ազատելու համար կային ինչպես արտաքին, այնպես էլ ներքին հանգամանքներ։ Այն, որ թիմերի միջև որոշակի լարում կար, դա ակնհայտ էր, բայց դա որոշիչ չէր կարող լինել Ռուբեն Վարդանյանին պաշտոնից ազատելու համար։ Ես կարծում եմ այստեղ ոչ միայն Ալիևի գործոնը կար, այլ կար նաև լարվածություն Երևանի հետ։ Իմիջիայլոց ադրբեջանական մամուլում  Մյունխենի հանդիպումից հետո տարբեր արտահոսքեր եղան, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ ՀՀ-ն ևս ամեն գնով կնպաստի, որպեսզի Ռուբեն Վարդանյանը հեռանա։

-Ինչո՞ւ էր Ալիևի համար այդքան կարևոր Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությունը, ինչո՞ւ Ալիևը ոչ մի կերպ չէր ցանկանում Ռուբեն Վարդանյանին տեսնել որպես ապագա բանակցող Ադրբեջանի հետ։

- Ռուբեն Վարդանյանն անձ է, որն ունի հսկայական կարողություն, միջազգային ճանաչում, կապեր տարբեր էլիտաների հետ, ազդեցություն, և այդ ամենը բերում է իր կշռի մեծացմանը։ Նախկինում երբեք Արցախի որևէ պաշտոնյա միջազգային մամուլով այսքան չի լուսաբանվել։ Արցախի որևէ պաշտոնյա երբեք այդքան ազդեցիկ լրատվամիջոցների հարցազրույցներ չի տվել, ինչը բերել էր միջազգային դաշտում Արցախի մասին լրիվ այլ պատկերացման։ Վերջին շրջանում միջազգային հանրության մոտ (նկատի չունեմ էլիտաներին, այլ հասարակ քաղաքացիներին) ձևավորվում էր մի տեսակ կարեկցանք Արցախի ժողովրդի նկատմամբ, նոր վերաբերմունք Արցախի ժողովրդի պահանջների նկատմամբ, մի բան, որը նախկինում չէր եղել։ Այդ կոնֆլիկտն ավանդաբար շատերն ընկալել են որպես Հայաստանի կողմից ինչ-որ հողի բռնազավթում։ Անգամ 44-օրյա պատերազմի ընթացքում աշխարհում այսպիսի տեղեկատվական ալիքներ չկային Արցախի ընկալման առումով։ Հիմա փաստորեն աշխարհը սկսում էր նորովի նայել Արցախի հարցին։

Ես Ռուբեն Վարդանյան անձի հետ որևէ ընդհանրություն չունեմ, այդ թվում նաև գաղափարական, բայց այն ֆիգուրը, որը ձևավորվել էր, այն հնարավորությունները, որոնք բացվել էին նրա գալուց հետո՝ հատկապես տեղեկատվական դաշտում, բավականին կարևոր էին Արցախի համար։ Նաև Արցախի պետնախարարի պաշտոնը երբեք այդքան կարևորված չէր եղել։ Ռուբեն Վարդանյանը նախ բարձրացրեց այդ պաշտոնի կշիռը, Արցախը դարձրեց միջազգային մամուլի լայն քննարկան առարկա, Արցախի շուրջ իր մեկնաբանությունները միջազգային հանրության  շրջանում (դարձյալ նկատի չունեմ էլիտաները) բարձրացրեցին Արցախի նկատմամբ համակրանքը, ինչը բնականաբար չէր կարող ընդունելի լինել Ադրբեջանի համար։ Եվ պատկերացրեք Ռուբեն Վարդանյան անձ, որը հետագայում բանակցելու էր Ադրբեջանի հետ։

Ադրբեջանական մամուլում այժմ ցնծություն է, որ Հայաստանը կատարեց իրենց պահանջը։ Ամեն դեպքում ես կարծում եմ, որ ցանկացած ճգնաժամ իր մեջ ունի նաև հնարավորություններ, օրինակ՝ Ռուբեն Վարդանյանի անձի նոր ընկալումը միջազգային հանրության կողմից։ Հնարավոր է նոր նպատակ առաջադրել և այդ նոր նպատակի դիրքերից հանդես գալով՝ դարձյալ ունենալ միջազգային հանրության և տեղեկատվական հոսքերի հետաքրքրությունն իր նկատմամբ։

-Շատերը կարծում են, որ Ռուբեն Վարդանյանը կարող է հայտ ներկայացնել հայաստանյան ներքաղաքական դաշտում՝ ընդդիմության տեղը զբաղեցնելու և հետագայում իշխանությունը վերցնելու  հնարավորությամբ։ Առաջիկայում Երևանի  ավագանու ընտրություններն են։ Արդյո՞ք Ռուբեն Վարդանյանը կարող է զբաղեցնել Հայաստանում ընդդիմության տեղը և գալ իշխանության։

-Տեսականորեն կարող է  հայտ ներկայացնել, բայց գործնականում, կարծում եմ, Ռուբեն Վարդանյանը Հայաստանում չունի ռեսուրս իշխանություն վերցնելու։ Արցախում Ռուբեն Վարդանյանը նախագահի հրավերով եկավ և դարձավ գործադիր մարմնի ղեկավար։ Հայաստանում նա պետք է քաղաքական պայքար սկսի, ընդ որում պայքար սկսելու համար պետք է դիտարկենք երկու ճանապարհ՝ փողոց և ընտրություններ։ Արդյո՞ք ընտրությունների միջոցով կկարողանա հաղթել, կարծում եմ՝ ոչ, թեկուզև Երևանի ավագանու ընտրություններում։ Ի վերջո Ռուբեն Վարդանյանը Հայաստանում ընկալվում է որպես դրսից եկած մարդ։

-Հայաստանում սիրում են դրսիղ եկած մարդկանց։

-Դե դա առանձին խոսակցության թեմա է, թե մինչև որտեղ են սիրում։ Ռուբեն Վարդանյանը կարող է զբաղեցնել ընդդիմության տեղը, բայց եթե խոսքը հաղթանակի և իշխանությունը վերցնելու մասին է, ապա ստեղծված քաղաքական կոնյունկտուրայի պայմաններում չեմ կարծում, թե դա այդ հնարավորությունն այս պահին ունի։

-Պարոն Պողոսյան, Դուք Ձեր գրառումներում ու հարցազրույցներում նշում եք, որ Բաքվի բռնապետը շտապում է Հայաստանից պոկել «խաղաղության» պայմանագիրը, քանի որ իր դիրքերը միջազգային հարթակներում գնալով նվազում են։ Իսկ ինչո՞ւ է շտապում Հայաստանի իշխանությունը։ Արդյո՞ք այս իրավիճակում, երբ մեր դիրքերն այսքան թույլ են, ճիշտ չէ ընտրել ժամանակ շահելու մարտավարությունը։

-Հայաստանի իշխանություններին շտապել ստիպում է արտաքին միջավայրը։ Այն գործընկերները, որոնց հետ Հայաստանի իշխանությունները փորձում են կապել բանակցությունների հանգուցալուծումը, ստիպում են Հայաստանի իշխանություններին գնալ որոշակի քայլերի։ Բնականաբար դրա դիմաց Հայաստանի իշխանություններին խոստանում են որոշակի առաջարկներ, խոսքը տնտեսական հաշվարկների մասին է և Հայաստանի եվրոպական ապագայի մասին։ Եթե դիտարկենք Ռուսաստանի Դաշնության հանգամանքը, ապա Ռուսաստանի համար կարևորն այն է, որ պահպանի իր ազդեցությունը Հարավային Կովկասում։ Եվ եթե այդ ազդեցության պահպանման միակ երաշխիքը լինի բանակցություններն արագացնելը, որպեսզի իր պլատֆորմում խնդիրը հանգուցալուծում ստանա, ապա այդ արագությունը իր  համար նույնպես ձեռնտու է։ Բայց Ռուսաստանին ձեռնտու է նաև կոնֆլիկտի  կամ հետկոնֆլիկտային փուլի երկարաձգումը, որը կհանգեցնի ՌԴ առնվազն ազդեցության պահպանմանը Հարավային Կովկասում։

   -Այսինքն բոլոր դեպքում այդ փաստաթղի ստորագրումից շահում են գերտերություննեը, ոչ թե Հայաստանը։

-Ցավոք սրտի՝ այո։

-«Խաղաղության» պայմանագրի հնարավոր փաստաթղթի որոշ դրվագներ տարբեր միջոցներով արդեն գաղտնազերծվել են, Դուք նույնպես վերջերս նշել էիք, որ ունեք տեղեկություններ փաստաթղթի նախագծի վերաբերյալ՝ այն բնութագրելով «Հայաստանի վնասազերծման ծրագիր», որտեղ «նուրբ» ձևակերպումներով Արցախի հարցն էլ մնում է զուտ Ադրբեջանի ներքին հարց։ Ինչի՞ մասին է խոսքը, կպարզաբանե՞ք։

-Այստեղ խոսքը վերաբերում է Ադրբեջանի կողմից ներկայացված նախագծին, որը, այո, իմ գնահատմամբ, Հայաստանի «վնասազերծման» ծրագիր է, որից հետո Հայաստանը կհայտնվի բավականին ծանր դրության մեջ՝ այն իմաստով, որ այնտեղ նաև անկլավների հարցն է շոշափվում, իսկ իմ խորին համոզմամբ՝ այդ անկլավները ոչ թե բնակեցվելու են, այլ դառնալու են ռազմական ենթակառուցվածքների մասեր։ Իսկ թե ինչ աշխարհագրական դիրքերում են դրանք գտնվում, բավական է ընդամենը նայել քարտեզին և այն ճանապարհներին, որոնք անցնում են այդ տարածքներով։ Իսկ Արցախը, ըստ Բաքվի ներկայացրած նախագծի, զուտ դիտարկվում է իբրև Ադրբեջանի ներքին հարց, որտեղ Հայաստանն անելիք չունի։

-Հայաստանի իշխանությունները պատրա՞ստ են ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր նման պայմաններով։

-Իմ տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունների կողմից որոշակի ճշգրտումներն են փորձում արվել, որոնց արձագանքը դեռևս չկա։ Չեմ կարող այս պահին որևէ աղբյուր բացահայտել, բայց ՀՀ իշխանությունները փորձում են այդ ճշգրտումները կատարել Հայաստանի մասով, խոսքը չի վերաբերում Արցախին։

-Այսինքն Արցախից «ձեռքները լվացել են» և պատրաստ են հանգիստ խղճով դիտարկել Ադրբեջանի կազմում, այո՞։

 -Դե, եթե հետևենք այս իշխանության քարոզիչների, թիմակիցերի հայտարարություներին, ապա այո, այդպես է։  

-Նոր աշխարհակարգի ձևավորման փուլում ենք գտնվում։ Այս իրավիճակում նման իշխանություններով Հայաստանն ի՞նչ դեր կարող է ստանձնել այս նոր աշխարհակարգում։

-Դեռևս տրանսֆորմացիոն փուլ է, փոխակերպումներ դեռ կլինեն, հետևաբար կարող ենք խոսել ցանկալիի մասին։ Սա մեծ հնարավորությունների շրջան է։ Ես միշտ նշում եմ, որ ցանկացած ճգնաժամ իր հետ բերում է նաև հնարավորություններ, այս պահին այդ հնարավորությունները կան, Հայաստանն ինքը կարող է լինել որոշակի անվտանգային կենտրոնների ձևավորման նախաձեռնողը, որը ցավոք սրտի չի կատարվում։

-Այս իշխանությունները խաղաղության ջատագովներ են, ինչպես գիտենք։

-Այս իշխանությունները իբր ցանկանում են այնպիսի փաստաթուղթ ստորագրել, որը կբացառի Ադրբեջանի հերթական ագրեսիայի հնարավորությունը։ Բայց աշխարհում չկա այդպիսի փաստաթուղթ, որը կբացառի այդ հնարավորությունը։

 

     

Արա Պողոսյան Ռուբեն Վարդանյան հարցազրույց Հայաստան Արցախ խմբագրի ընտրանի Ադրբեջան

Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացիաներ են գալիս, շնորհակալ եմ, որ հայտնում եք. Բագրատ Սրբազան
ԱԺ-ի դիմաց ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են անում՝ ի պաշտպանություն Բագրատ Սրբազանի շարժման
Այս պահին Գյումրիի ավտոերթը շարժվում է դեպի Աբովյան,ուղիղ
«Իշխանություն» ֆիլմի դերասանները միացան Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Մարդկանց վրա թքելը փողոցային չէ՞, բա տաճարը չհաղթի՞ այդ փողոցին․ Բագրատ Սրբազան
Գալիս ա․․․Քայլերթը դեպի Երևան,ուղիղ
Նիկոլն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. զոհվածի մայր
Ի՞նչ անեմ, նստեմ բարդ աստվածաբանական բաներ ասեմ, ընդհանրապես կախվեն. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին
Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Եթե գա նոր իշխանություն, կարելի է փրկել ամեն ինչ, կարելի է հետ բերել Արցախը. արցախցի
Շարժումը համազգային է, դիմավորենք Սրբազանին Երևանի մատույցներում․ Չալաբյանը և Գասպարյանը Երևանի մուտքի մոտ են
Նիկո'լ, տես ինչ եմ ասում քեզ, հանկարծ դիմես բռնության, հանցանքդ ավելի մեծ է լինելու. արցախցի
Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ ու երկու կողմերի համար սպասված է. Պեսկով
Կառավարությունը գումար հատկացրեց «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի վթարի վերացման աշխատանքների համար
Մամուլի շենքի վերելակը կփոխարինվի. Կառավարությունը 11,7 մլն դրամ հատկացրեց
Բոլոր նախագահներին թիրախավորելն, ազգին պառակտելն արդեն ծիծաղելի է, դա արդեն չի աշխատում․ Գառնիկ Դանիելյան
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
2024-ին միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն 107.7 կմ ճանապարհահատվածներում
«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանը հանդես է ելել ուղերձով
Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երեւանից շարժվում են դեպի Աբովյան․ ուղիղ
Դատախազության կողմից պետությանը վերադարձված՝ 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետգույքի կառավարման կոմիտեին
Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան
ՔՊ-շչիկների բոլոր «նոր արժեքները» նյութական են. Քաղաքագետ
Փոփոխություններ են եղել երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում
Անահիտ Մանասյանը Ժնեւում ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը
Ավելին
Ավելին