f

Անկախ

Ալիևի ազգականի սպանության համար դատապարտված Սերգեյ Կարապետյանը պատրաստվում է ինքնահրկիզվել Օդեսայում ՀՀ հյուպատոսության դիմաց. Նաիրա Զոհրաբյան


Սերգեյ Կարապետյանը պատրաստվում է ինքնահրկիզվել Օդեսայում Հայաստանի հյուպատոսության դիմաց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Սերգեյի պատմությունը շատերը գիտեն։ 2015 թվականին, Խերսոն քաղաքի ռեստորաններից մեկում Ադրբեջանի նախիջեւանյան կլանի ներկայացուցիչների եւ հայերի միջեւ ընդհարում է տեղի ունենում, եւ էդ կուտոկի մեջ է լինում Ջուղայի խաչքարերը «գնդակահարածներից» մեկը, ով Ալիեւի ազգականն էր։ Միջադեպը վերածվում է դաժան ծեծկռտուքի, որի ժամանակ սպանվում է Ալիեւի ազգականն ու 2015 թվականի օգոստոսից Սերգեյ Կարապետյանը Խերսոնի բանտում էր։

Որպես պատգամավոր եւ հանձնաժողովի նախագահ ես երկար եմ զբաղվել Սերգեյի խնդրով, որպեսզի պատիժը կրելու համար տեղափոխվի Հայաստան, բայց էս նոր խորհրդարանում այլեւս չգտնվեց մեկը, որ հայ մարդուն Հայաստան տեղափոխելու հարցով զբաղվի։

Իսկ ի՞նչ է եղել հիմա. դեկտեմբեր ամսին Խերոսնի բերդը ռմբակոծվում է, շատերը զոհվում են, իսկ Սերգեյը մի կերպ կարողանում է հասնել Օդեսա ու դիմել հայկական եկեղեցի եւ հյուպատոսություն։

Եւ ահա ինչպես ինձ պատմում է Սերգեյը, դեկտեմբերի 2-ից, գրեթե ամեն օր գնում է Օդեսայի հայկական հյուպատոսություն, որպեսի հայրենիք վերադարձի փաստաթուղթ ստանա։ Հիշեցնեմ, որ մեր դեսպանությունների եւ հյուպատոսությունների օրենսդրական պարտականությունների  մեջ է մտնում սեփական հայրենակիցների շահերը պաշտպանելը, մինչդեռ դեկտեմբերի 2-ից փոխհյուպատոս Դավիթ Խաչատրյանը Սերգեյ Կարապետյանին ասում է՝ «հեսա էս հարցը լուծելու ենք» ու էսպես՝ արդեն 3 ամիս։

Ինչի՞ եմ այս ամենի մասին հիմա գրում, որովհետեւ Սերգեյ Կարապետյանն ինձ ասաց, որ պատրաստվում է ինքնահրկիզվել Օդեսայի հյուպատոսության դիմաց։

Ու որ հետո Ուկրաինայում մեր ժպտերես դեսպանն ու Օդեսայում մեր հյուպատոսը  եւ էդ կանտորայի սաղ սաստավը չասի՝ «վա՞յ, մենք չգիտեինք»։

Հա, մի բան էլ՝ Խերսոնի բերդի ռմբակոծումից փրկվելուց, Օդեսա հասնելուց ու հայկական եկեղեցի եւ հյուպատոսություն դիմելուց՝ որեւէ անգամ Սերգեյին չեն հարցրել՝ բա որտե՞ղ ես քնում եւ ի՞նչ ես ուտում՝ հայ մարդ»,- գրել է Զոհրաբյանը:

Հայաստան Նաիրա Զոհրաբյան ՖԲ Գրառում

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին