Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամները երկու մեդալ են նվաճել Ալեքսանդրիայի միջազգային մրցաշարում:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հաղորդմամբ՝ 6 ըմբիշով վարկանիշային մրցման մեկնած հավաքականից ոսկե մեդալակիր է դարձել Վազգեն Թևանյանը, իսկ Արսեն Հարությունյանը նվաճել է բրոնզե մեդալ:
Մանվել Խնձրցյանն ու Արման Ավագյանը պարտվել են բրոնզե եզրափակիչներում՝ զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը:
Արման Անդրեասյանն ու Հրայր Ալիխանյանը դուրս էին մնացել մեդալների համար պայքարից: