Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Շինարարների փողոցում գտնվող ավտոտնակներից մեկում մահացած հայտնաբերված երիտասարդ աղջիկը եւ տղամարդը մահացել են շմոլ գազի թունավորման հետեւանքով։ Անկախին հայտնեց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Մեքենայի շարժիչը միացված է եղել, ու նախնական վարկածով թունավոր գազ է արտանետվել»,- ասաց Գոռ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին, Արթիկ քաղաքի Շինարարների փողոցում գտնվող ավտոտնակում հայտնաբերվել էր երիտասարդ աղջկա եւ տղամարդու դի։ Մահացածներն են՝ Շիրակի մարզի բնակիչներ 26-ամյա Սարգիս Ա.-ն եւ 18-ամյա Ազատուհի Հ.-ն:
Նախաձեռնվել է քրեական վարույթ ՔՕ 55-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն)։