Թուրքիան իրոք անհասկանալի ու հետամնաց երկիր է, երկրաշարժից փլված շենքերի շինարարներին, ճարտարապետներին, նույնիսկ վերահսկման լիազորություններ ունեցող համայնքների ղեկավարներին բանտ են նետում․․․Չգնահատող ժողովուրդ ու պետություն, նույնիսկ չեն ուզում սովորել համամարդկային առաջավոր փորձից․․․
Այ մենք ուրիշ ենք, 1988-ի երկարաշարժից հետո այդ նույն փլված շենքերի շինարարներին, ճարտարապետներին ու համայնքների ղեկավարներին առնվազն պատվավոր քաղաքացու կոչումներով ու մեդալներով պարգևատրեցինք, իսկ մեր թունդ հայրենասեր մտավորականության նախաձեռնությամբ, համարյա սրբացնում ենք՝ մինչև օրս։ Բա չէ․․․