ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի սպասվող հրաժարականի մասին տեղեկությունը, որը վերջին օրերին շրջանառության մեջ է դրվել, որևէ աղերս չունի իրականության հետ,հայտնեցին ՊԵԿ-ից։
«ՊԵԿ-ում առկա է բարեփոխումների լայն օրակարգ, որով էլ զբաղված է ՊԵԿ նախագահը»,- նշեցին ՊԵԿ-ից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Անկախն իր տեղեկություններով հայտնել էր, որ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հրաժարական է տալու։