f

Անկախ

«Ես երկու հերոս ունեմ, մեկը երկնքում է, մյուսը` կողքիս». հերոս կապիտան Քարամյանի մայր


Երկու հերոս որդիներ է հայրենիքին տվել տիկին Արաքսյան, ովքեր պատերազմի առաջին ժամերից մինչև վերջին րոպեներն աննահանջ կռվել են թշնամու դեմ` ոչ մի մետր հող չզիջելով: Արցախյան 44-օրյա պատերազմի անմահ հերոս Մկրտիչ Քարամյանի և կենդանի լեգենդ Պավլիկ Քարամյանի մայրն «Անկախի» հետ զրույցի ընթացքում անվերջ խոսում էր որդիների` Արցախի հանդեպ ունեցած անսահման սիրո մասին:

«Մակիչը միշտ ասում էր, որ սիրում է Արցախը: Պաշն էլ ասում էր` Արցախն իմ զինվորական կոշիկների մեջ է: Ասում էր` մամ, դա է մեր հողը»,- մեզ հետ զրույցում հուզված ասում է մայրը` տիկին Արաքսյան:

Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղից էր Մկրտիչ Քարամյանը: Նա նաև Արցախյան քառօրյա պատերազմի մասնակից էր և հրաշքով էր փրկվել: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ավարտելուց հետո պայմանագրային զինծառայության էր անցել Ջաբրայիլում: Լրացել էր նրա ծառայության վեցերորդ տարին, երբ սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմը:

«Բա պիտի գնանք մամ ջան, բա ինչ պիտի անենք». ասել են տղաները:

Պատերազմի առաջին օրվանից կապիտան Քարամյանն աննահանջ կռվել է թշնամու դեմ` շրջափակումից հանելով իր զորքին և մեկ մետր անգամ չզիջելով: Մոր խոսքով` նա փրկվելու հնարավորություն է ունեցել. զինակից ընկերները որոշել են ոտքից վիրավոր Մկրտչին իրենց հետ տանել: Բայց նա հրաժարվել է, ասելով, որ վիրավոր ընկերներին մենակ թողնել չի կարող և պետք է նրանց մոտ վերադառնար:

«Երեք տղաներիս մեջ Մակիչն առանձնահատուկ էր: Նրա հետ բառերն ընտրելով պետք է խոսել: Հուժկու հայացքով առնական տղամարդ էր»,-ասում է մայրը:

Մակիչը մինչև իր կյանքի վերջին րոպեն չի լքել խրամատը: Մայրն ասում է, որ զանգելու հետ սեր չուներ: Ասում էր` ծառայության է, չի կարող:

Պատերազմի օրերին ու-ուշ էր զանգում: Մի օր զանգեց և հարցրեց Պավլիկի մասին: Հերոսի վերջին զանգը եղել է հոկտեմբերի 2-ի երեկոյան: Նա մորն ասել է, որ ամեն ինչ լավ է, խնդիր չկա: Մայրն էլ ոգի է տվել որդուն` չվախենաք, բոյ տվեք:

«Շատ կարճ հեռախոսազրույց եմ ունեցել: Մինչև հիմա պահպանվել է խոսելու ժամանակը` 01:50»,-ասում է նա:

Կապիտան Քարամյանը զոհվել է հոկտեմբերի 4-ին, բայց նրա մարմինը գտել են 2021 թվականի մարտին: Հարազատները հունվարին են իմացել դրա մասին: Եղբայրը գիտեր, բայց չէր կարողացել դրա մասին ասել ծնողներին: Զանգել է մորն ու ասել` մենակ չեմ գա, եղբորս հետ կգամ:

«Պաշս  երկար է փնտրել  եղբորը: Մեզ հուսադրելու համար կարծում էինք` գերիների մեջ էր: Հուսալու ոչինչ էլ չունեմ, բայց սպասում եմ»,-ասում է տիկին Արաքսյան:

Մի կողմից հպարտության զգացումն է ուժ տալիս տիկին Արաքսյային, մյուս կողմից ցավը խեղդում է ներսից: Հերոս որդիների հերոս մոր հպարտությունն ու ցավը միախառնվել են իրար:

« Ես նրան չեմ տեսել, միայն Եռագույնն է հասել ինձ: Հիմա ցավս ներսումս պահած` մեղմ ժպիտներ եմ բաժանում մարդկանց: Դա է ինձ բաժին հասած ճակատագիրը»,-ասում է նա:

Մայրը հիմա Մակիչի լույսը երկնքում է փնտրում: Ինչպես ինքն է ասում` Մակիչը ժպտացող արևի մեջ է: Տիկին Արաքսյան անկեղծանում է. երբեմն ցավից խենթանում է` այս կեղծ իրականությունից փախչելու ճանապարհ փնտրելով: Զգում է` իր ցավի մեջ մենակ է մնացել: Բայց հետո հպարտության զգացումով է լցվում`երկու որդիները ոչ մի թիզ հող չեն զիջել:

Մայոր Պավլիկ Քարամյանն ազատվել է զինծառայությունից, հիմա աշխատանք չունի, ինչպես հերոսների մայրն է ասում` այս պետությանը պետք չեն լավ տղաները:

«Պաշը նրանց կենդանի հերոսն է: Ես իմ ամենաթանկին եմ տվել: Թող իմ որդին ողջ լիներ, երկու եղբայրներն իրար թև-թիկունք կկանգնեին»,-ասում է նա:

Տիկին Արաքսյան որդուն կորցնելուց հետո քսան օր բուժօգնություն է ստացել «Աստղիկ» ԲԿ-ում: Ասում է` լուսաբացն ու մայրամուտը չէր տարբերում: Բայց հետո  վերագտել է իրեն, վեր բարձրացել ցավից:  

Մինչև պատերազմը Մկրտիչը տուն էր գնել և որոշել էր ամուսնանալ: Երիտասարդ ընտանիքն այդպես էլ չստեղծվեց:

«Տղայիս տունը դատարկ մնաց: Իմ բալեն իր ոտքով չեկավ: Հիմա նկարն է մնացել ինձ հետ: Նայում եմ նկարին` ասելու շատ բան ունենք իրար, կիսատ մնաց: Իմ լուռ ու ամենաանկեղծ զրուցակիցն էր: Համոզված եմ, որ իմ բոլոր հարցերին ամենաազնիվ պատասխանները կտար նա, եթե լսեր ինձ:  Ոչինչ չեմ կարողանում փոխել»,- ասում է նա:

Կապիտան Քարամյանին հետմահու պարգևատրել են «Մարտական ծառայություն», «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի, «Արիություն» մեդալներով:

Գյումրեցի Գագիկ Վարդանյանն էլ հերոսի մասին գիրք է հրատարակել` «Հայրենիքի անմնացորդ նվիրյալները» վերնագրով:

«Իմ որդու պաշտպանած հողը մնաց թշնամուն: Դա է ամենամեծ ցավը»,-ասում է տիկին Արաքսյան:

Տիկին Արաքսյան աշխատում է Գեղադիրի դպրոցում` որպես փոխտնօրեն: Ասում է` հպարտ է մտնում դպրոց: Իր սաներին էլ միշտ ասում է. «Իմ հերոսը ձերն է, ձեր բոլոր հաղթանականերն իմն են: Դուք պիտի հաղթեք, որ մեր հերոսներն էլ վերևում իրենց հաղթանակած զգան»:

Հասմիկ Հակոբյան

 

 

 

 

 

 

Հասմիկ Հակոբյան Մկրտիչ Քարամյան 44-օրյա պատերազմ խմբագրի ընտրանի Մայոր Պավլիկ Քարամյան Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին