f

Անկախ

Կան մարդիկ, ովքեր փնտրում են նրանց, ովքեր, պայմանական ասած՝ կվերակենդանացնեն երկիրն ու ժողովրդին. Կարեն Ճշմարիտյան


Կան մարդիկ, ովքեր անընդհատ փնտրում են 3-րդ…5-րդ ուժեր, և չեն գտնում։ Փնտրում են նրանց, ովքեր դուրս կբերեն, այսինքն, պայմանական ասած՝ կվերակենդանացնեն ու «կբուժեն» երկիրն ու ժողովրդին։

Միգուցե անկեղծ(մի մասն իրոք անկեղծ) ձգտում են, բայց տեսանելի է մեկ այլ մղում։ Ներքուստ ցանկանում են, որ «բուժեն» ոչ թե նրանք, ովքեր կարող են(իրենք էլ են համոզված, որ կարող են), այլ նրանք, ովքեր ակնհայտ անփորձ են, բայց ըստ «փնտրողների»՝ հայրենասեր ու խելացի են։ Ովքեր տեսաբան մասնագետ են, բայց հմտություններ չունեն, երբեմն համոզիչ ու հուզիչ խոսք են ասում, բայց իրագործելու գործուն եղանակներ չեն նշում։ Ովքեր երիտասարդ են, ճանաչված չեն, բայց շատ ազնիվ են, և այլն։ Հատկանշական է, որ բառացիորեն անտեսում են այն, որ նրանք երբեք նման ծավալի ոչինչ չեն «բուժել», և ակնհայտ է, որ մինչև վերջ չգիտեն, թե դա ինչպես է արվում։ Հնարավոր է ներկա են եղել, կամ մասնակցել են, բայց երբեք չեն գլխավորել և առաջնորդել։

Ի վերջո ասում են՝

«… դե ոչինչ, կսովորեն»։

Նշված չափանիշներով առաջնորդվելիս երբեմն սկսում են «հավանել» նույնիսկ նրանց, ովքեր առավել հմտորեն են ստում, բայց սա լիովին այլ թեմա է։

Հիմնականում մոռացության են տալիս, կամ չեն նկատում գլխավորն ու ամենակարևորը՝ ում որ իրենք «հավանել են»՝ երբեք դա չեն արել, և առայժմ չեն կարող անել, մի մասն էլ՝ հասկանում են, և չեն ուզում։ Կարո՞ղ են խոսել, գրել, մտքեր հայտնել, օգնել, լսածից ու կարդացածից սերտած ծրագրեր ու մեթոդներ առաջարկել՝ այո’, բայց գլխավորել, կամ առաջնորդել՝ միարժեք ո’չ, որովհետև դրա համար լրիվ այլ որակներ են պահանջվում։

Հարց է ծագում՝

այս նույն մարդիկ իրենց, կամ իրենց հարազատին բուժող բժիշկ փնտրելիս ո՞ր չափանիշներով են առաջնորդվում։ Ընտրում են երիտասարդ ու գրավիչ արտաքինով գթության քույրերից, կամ մեկ այլ մասնագետ ու պերճախոս տղամարդկանցի՞ց, թե՞ իրենց և բոլորին քաջածանոթ փորձված ու հմուտ բժիշկներից։

Ռացիոնալ, լրջախոհ, սառնասիրտ, սթափ և տրամաբանված մոտեցումը ո՞րն է։

Միգուցե երիտասարդ ու հախուռն նախաձեռնողականության և հաջողված փորձառության համադրությու՞նը…

 

Կարեն Ճշմարիտյան ՖԲ Գրառում Հայաստան

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին