f

Անկախ

Դավիթ Ֆահրադյան․ «Հույս ունեմ, որ հետագա մրցումներում ևս մեդալներ կնվաճենք»


Փետրվարի 17-20-ը  ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում կայացած MEGA Meet 2023 ցատկացանցի ակումբային առաջնությանը փայլուն մասնակցություն ունեցան նաև Շենգավիթի համալիր մարզաձևերի մարզադպրոցի և Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սաները․ հայ մարզիկները նվաճեցին  11 ոսկե մեդալ։
Անկախի հետ զրույցում Հայաստանի ազգային ցատկացանցի նախագահ, Շենգավիթի համալիր մարզաձևերի մարզադպրոցի տնօրեն Դավիթ Ֆահրադյանը, ամփոփելով մրցումների արդյունքները, բարձր գնահատեց մարզիկների ելույթները՝ հույս հայտնելով, որ արդյունքները շարունակական կլինեն նաև հետագա ստուգատեսերում։


-Շնորհավորում ենք Ձեր սաների հաջող և մեդալաբեր ելույթների կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել մրցումներին։
-Շնորհակալ եմ։ Այս մրցումները շատ բարձր վարկանիշ և հեղինակություն ունեն։  Մրցաշարին մասնակցում են 40-ից ավելի ակումբներ տարբեր նահանգներից, թիմերում ընդգրկված են փորձառու և անվանի մարզիկներ։ Սա արդեն մեր 2-րդ մասնակցությւոնն  էր։ 1-ին անգամ 2022-ին էինք մասնակցել։ Այս մրցումներն ավելի արդյաունավետ էին մեզ համար։
Մարզումներն անցկացրել էինքք բոլոր չափանիշներին համապատասխան։  Ունենք ԱՄՆ-ի մարմնամարզության ֆեդերացիայի  ներքին ծրագրերը, մինչև 10-րդ մակարդակ։ 10-րդ մակարդակից վերև մեծահասակների տարիքային խումբն է։ Պատրաստվել էինք այդ ծարգրերով, մարզումներ անցկացնելով ամեն օր, բացառությամբ կիրակի օրվանից։ Կատարել ենք այն վարժությունները, որոնցով պետք է հանդես գայինք մրցումներում։

 


-Ձեր սաներին հաջողվեց 11 ոսկե մեդալ նվաճել։ Նման հաջող ելույթները ոգևորու՞մ են մարզիկներին։
-Իհարկե, այս մրցումները, կարելի է ասել, նոր խթան են հանդիսանում տարեսկզբին, քանի որ չունենք այլ մրցումներ։ Նրանք փորձարկեցին իրենց ուժերն այս մրցումներում, հասկացան, որ պատրաստ են մրցակցության, ավելի ոգևորվեցին  և ամբողջ տարի եռանդով կշարունակեն մարզվել, ինչպես եղավ անցած տարի։ Ունեինք 1 մարզիկ, որն աշխարհի առաջնությունում բավական հաջող հանդես եկավ՝ զբաղեցնելով 4-րդ հորիզնոականը։
Մեր մարզիկների ելույթները կգնահատեմ գերազանց, ավելի լավ հանդես եկան անցած տարվա համեմատ՝ 7-հոգանոց թիմով 11 ոսկե մեդալ նվաճելով։  
Կա տեսանելի առաջընթաց,  բոլոր մարզիկները նվաճեցին ոսկե մեդալներ։ Ամեն բան անելու ենք այս արդյունքը նաև հաջորդ մրցումներին պահելու համար։


-Ուրախալի է, որ ձեր հաջողություններով ուրախացան, ոգևորովեցին,  մարզիկներին հատուկ ուշադրության արժանացրին տեղի հայ համայնքի ներկայացուցիչները։
-Մեր պատվիրակությանն առաջին իսկ օրվանից հատուկ ուշադրություն արժանացրեց տեղի հայ համայնքը, մարդիկ, որոնք սիրում են իրենց երկիրն ու եռագույնը։ Ամեն հարցում մեզ աջակցում էին, գրեթե ամեն օր շնորհավորում  երեխաներին, ուշադրության արժանացնում, հրավիրում հաճելի վայրեր, ինչն, իհարկե, կրկնակի է ոգևորում։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր հայրեին, որոնք աջակցեցին, ոգևորեցին երեխաներին, որոնց համար նշանակություն ուներ մեր հաջողությունը։  Տարեվերջին Անգլիայում մասնակցելու ենք աշխարհի առաջնությանը, հույս ունեմ, որ մեդալներ կնվաճենք և այս դրական հույզերը կվերապրենք։

Հայաստան Սպորտ ցատկացանց Դավիթ Ֆահրադյան հարցազրույց խմբագրի ընտրանի ոսկե մեդալ

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին