f

Անկախ

Ինչպիսի՞ն է լինելու մարտը․ աստղագուշակ  արևելյան հորոսկոպի նշանների համար


Արևելյան հորոսկոպի նշանների համար անհատական աստղագուշակ մարտ ամսվա՝  չինական օրացույցով տարվա երկրորդ ամսվա համար։

Չինական օրացույցով այս տարի  մարտը սկսվում է ամսի 6-ից։ Մարտի հետ ամբողջ ծավալով  իր իրավասություններն է ստանձնում և տարվա խորհրդանիշ Սև Նապաստակը։ Մարտն ինքն էլ նապաստակի ամիս է, միայն թե փայտյա։ «Սա նշանակում է, որ մարտը հրաշալի ժամանակ է  հաջողությունը պոչից բռնելու համար»,- ասում է աստղաբան Նատալյա Գուրյանովան։

Այնտեղ, որտեղ շատերը կասկածամտոներն ծանրութեթև կանեն, ոմանք կկարողանան վստահել իրենց 6-րդ զգայարանին ու շահած դուրս գալ։ Մարտին գործի դրեք Ձեր ողջ հմայքն ու գրավչությունը։ Հաջողությունը սիրում է, երբ իրեն սպասում են։

Մինչ այս թաքնված տաղանդը բացահայտելը  կարող է ճիշտ տեղին լինել։ Կարևոր է, որ ճիշտ ժամանակին ասպարեզ բերեք բոլոր հաղթաթղթերը։ Մանրակրկիտ մտածեք Ձեր կյանքում սցենարների հնարավոր բոլոր զարգացումների մասին ու ընտրեք ամենաօպտիմալ տարբերակը։

Եթե որևէ հարցում կասկածներ ունեք, տաք գլխով մի գործեք։ Լսեք, թե ինչ է Ձեզ հուշում բանականությունը։ Այս ամիս զգացմունքները կարող են խաբուսիկ լինել։

Մարտը նուրբ ռազմավարության, խելացի որոշումների և ցանկալի արդյունքների հասնելու ժամանակահատված է։ Դա, վստահաբար,  կանդրադառնա նաև համաշխարհային քաղաքական կոնյուկտուրայի վրա։

Բայց կարևոր է, որ խուսափեք ստից ու մանիպուլյացիայից։ Նման ժամանակահատվածներում մաքրությունը կարևոր է։ Ձեր գործողությունները չպետք է պայմանավորված լինեն միայն նյութական շահով և մարդկանց օգտագործելու ձգտմամբ։

Այժմ դիտարկենք, թե ինչ է սպասվում յուրաքանչյուրին՝ ըստ ծննդյան տարվա։

Առնետ

Առնետի տարում ծնվածների համար վրա է հասնելու կողմնորոշման ժամանակը։ Ձեր հոգեվիճակով կարող եք կիսվել հարազատների հետ, կամ կարող եք այդ էներգիան պահել ու օգտագործել կարևորագույն ոլորտներում լավագույն արդյունքներ գրանցելու համար։

Ցուլ

Ցուլերի համար մարտը նոր ձեռնարկումների և մտածածն իրագործելու ժամանակաշրջան է։ Այս ամիս ապագայի ամուր հիմքն եք դնելու։ Վայրկյանական արդյունքների մի սպասեք, առավելագույն ներդրումներ արեք և ներկայում, և ապագայում։

Վագր

Վագրի նշանի ներքո ծնվածներին սպասվում են նորարարություններ։ Հնարավոր է՝ որևէ անսովոր փորձ ձեռք կբերեք կամ նոր գործ կսկսեք։ Ձեր էներգիան բարձունքի վրա է լինելու, կարևորը՝ այն ուղղեք ձեռքբերումների ուղղությամբ։

Նապաստակ

Նապաստակների համար մարտը բարդ ամիս է լինելու, չնայած գուցե և շատ բեղմնավոր։ Սա ժամանակահատված է, երբ Ձեր պոտենցիալը ի հայտ է գալիս, Դուք կարող եք աննախադեպ առաջխաղացում ունենալ, բայց անգամ մի փոքր թերության համար «գլխին կստանաք»։ Համարձակություն և հանդգնություն դրսևորեք, այդ պարագայում ամիսը կանցնի առավելագույնս արդյունավետ։

Վիշապ

Վիշապների համար մարտը գլխապտույտ հաջողության ամիս է։ Ձեր ցանկացած միտք այս ամիս իրականանալու է և ավելի շուտ, քան սովորաբար։ Կարող եք ստանալ ղեկավարության, հովանավորների աջակցությունը, հատկապես, եթե դրսևորեք հարգանք նրանց հանդեպ։ Արդյունավետ կլինի ճանապարհորդություն պլանավորելը։ Ավելի արդյունավետ կլինի, եթե այն ընկեների հետ իրականացնեք։

Օձ

Օձի տարում ծնվածները ցանկալի է, որ ավելի շատ ուշադրություն դարձնեն տիեզերական նշաններին։ Այս ամիս ինչ էլ որ Ձեզ  հետ կատարվի, հատուկ իմաստ ունի և խորը վերափոխումների հիմք է։ Եթե Ձեզ անհանգստացնող  դժվարին հարցեր ունեք, պատասխանը փնտրեք հոգևորի ոլորտում,  այսպես պատասխանները հեշտ կգտնեք։

Ձի

Ձիերին հարկավոր է հոգ տանել առողջության մասին ու վերականգնել ռեսուրսները։  Դիմեք բժշկի, եթե ունեք քրոնիկ հիվանդություններ։ Օգտակար կլինի նաև սրացումների կանխարգելումը առողջ կյանք վարելու,  ֆիզիկական ակտիության, առողջ սնվելու  միջոցով։  Աշխատեք չգերհոգնել և պահպանել քնի, հանգստի և ակտիվության միջև հավասարակշռությունը։

Այծ

Այծի նշանի ներքո ծնվածների համար մարտը ռոմանտիկ պատմությունների շրջան է։ Զգույշ եղեք Ձեր զգացմունքների ու պոռթկումների հետ, հնարավոր է, որ չմտածված և իմպուլսիվ քայլեր կատարեք։  Այս նշանի ամուսնացած ներկայացուցիչների համար մարտը հրաշալի շրջան է ընտանեկան հարաբերություններին թարմություն հաղորդելու համար։ Ամիսը բարենպաստ է նաև ընտանեկան տոների և առիթների համար։

Կապիկ

Կապիկները մարտին հնարավոր է՝ ստանան լավ առաջարկներ և հնարավորություններ։ Դրանք բոլորը չէ, որ արժեքավոր կլինեն ի վերջո։ Սակայն կարևոր է, որ բաց չթողեք հենց այն առաջակներն ու հնարավորություններ, որոնք իրական հաջողություն ու օգուտ կբերեն։ Մարտը բարենպաստ է նաև գիտելիքներ ստանալու կամ փոխանցելու համար։ Ուստի, եթե ցանկանում եք որևէ դասընթաց անցնել կամ նոր դասընթաց նախաձեռնել, իսկը ժամանակն է։

Աքլոր

Մարտը Աքլորի նշանի ներքո ծնվածների համար սեփական կարմայի պտուղները քաղելու ժամանակն է։ Այս ամիս կզգաք, թե ինչպես է էներգիան Ձեզ վերադառնում հաջողության կամ խոչընդոտների տեսքով, կախված նրանից, թե ինչպիսին են եղել Ձեր անցյալի արարքները։ Մարտի ընթացքում կարևոր է, որ Ձեզ դրսևորեք հանրային ասպարեզում, ղեկավարության հետ հարաբերություններում, իսկ կանանց դեպքում նաև տղամարդկանց հետ հարաբերություններում։

Շուն

Շան տարում ծնվածների համար սա  լավագույն ժամանակն։ Այս ամիս բոլոր գործերն ինքըստինքյան կստացվեն, հնարավորություններ կստեղծվեն, հրաշալի արդյունքների կհասնեք։ Իսկ ընտանիքում ջերմության ու փոխըմբռնման շրջան կլինի։ Կարևոր է, որ մարտի ընթացքում աշխատեք Ձեր էմոցիաների վրա, սրտանց ուրախանաք ամեն բանի համար ու գոհութնակության զգացում ապրեք։

Խոզ

Խոզի նշանի ներքո ծնվածների համար ևս մարտը բարեկեցության ու առատության շրջան է։ Հատկապես կարևոր է, որ այս ամիս բոլոր ուժերն ուղղեք ցանկալի արդյունքների ձեռքբերման ուղղությամբ։ Նպաստավոր կլինի նաև ֆինանսական տարողունակության ուղղությամբ աշխատանքը, ինչը հնարավորություն կտա մեծացնել եկամուտները արագ և հեշտ։

Աղբյուրը՝ 7days.ru

 

 

Ջրային նապաստակի տարի Սև ջրային ճագարի տարի Արևելյան աստղագուշակ աստղագուշակ խմբագրի ընտրանի

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին