Ադրբեջանի իշխանությունների կողմից վերահսկվող Haqqin.az կայքը գրում է Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների նոր հանդիպումների հնարավորության մասին։
Գործակալությունը, հղում անելով սեփական աղբյուրներին, գրում է, որ հանդիպումները կարող են կայանալ Բաքվում, Գյանջայում կամ Աղդամում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ այսօր հերթական հանդիպումը կայացել էր ԼՂՀ-ում գտնվող Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ կոնտինգենտի շտաբում։