Մարտի 1-ին, ժամը 21։29-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճարճակիս գյուղում այրվում է տուն։
Ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ճարճակիս գյուղի 3-րդ փողոցի տներից մեկում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։38-ին, մարվել՝ 23։13-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 2 քմ), տանը կուտակած աթար (մոտ 4 խմ), մեկ դուռ և մեկ պատուհան։