f

Անկախ

Տարբեր վայրերում հուշաքարեր, խաչքարեր, խաչեր տեղադրելու գործընթացը բարդացվում է. եղածներն էլ կարող են համարվել ինքնակամ


ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 2-ի նիստում որոշում կայացրեց, որը վերաբերում է հուշաքարերի, խաչքարերի և խաչերի կառուցման, տեղադրման հետ կապված հարցերին:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլայանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց, որ Հայաստանի տարածքում կանոնակարգված չէ նման օբյեկտների տեղադրման գործընթացը, իսկ  թույլտվությունների տրամադրման կարգը սահմանող որոշման մեջ հստակված չէ այդ օբյեկտների շինարարության կամ տեղադրման համար  անհրաժեշտ թույլտվությունների տրման ընթացակարգն ու դրանց ներկայացվող  պահանջները. «Դրա հետեւանքով հանրապետության ողջ տարածքով առանց որեւէ ընթացակարգերի եւ լիազոր մարմինների համաձայնությունների իրականացվում են հուշաքարերի, խաչքարերի, խաչերի եւ ճարտարապետական փոքր  այլ ձեւերի տեղադրման  աշխատանքներ: Արդյունքում խախտվում են ինչպես հատուկ պահպանվող եւ քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման եւ պահպնման կարգերը, այնպես էլ  քաղաքաշինական, գեղագիտական ու անվտանգային կանոնները:

Այս անկանոն վիճակը կարգավորելու նպատակով նախագծով առաջարկվում է թույլտվությունների կարգը սահմանող կառավարության համապատասխան որոշման մեջ կատարել լրացում եւ այդ ճարտարապետական փոքր ձեւերի համար սահմանել ռիսկայնության աստիճան, կանոնակարգել աշխատանքների ընթացքը, պահովել լիազոր պետական մարմինների հետ համապատասխան  համաձայնեցումների ընթացակարգը»,-ասաց Ղուլարյանը:

Նրա խոսքով, այս փոփոխությունը կատարելով հուշաքարերի, հուշաղբյուրների, խաչերի, խաչքարերի շինարարության, տեղադրման նպատակով սահմանվում է ռիսկայնության աստիճան, այդ օբյեկտները սահմանվում են որպես միջին ռիսկայնության օբյեկտներ, որոնց համար փորձաքննության փոխարեն անհրաժեշտ է ունենալ նախագծողի երաշխավորագիրը. «Քաղաքաշինական գործունեության հատուկ օբյեկտների տարածքներում, այդ թվում միջպետական, հանրապետական ճանապարհների համար համապատասխանաբար 70 եւ 50 մետր գոտիներում, տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների համար 30 մետր սահմանվող գոտիներում, հատուկ պահպանվող տարածքների հողերում, ինչպես նաեւ այն դեպքում, երբ կառուցվող, տեղադրվող օբյեկտի բարձրությունը գերազանցում է 2.4 մետրը, անհրաժեշտ է ռաջարկվող լուծումները նախապես համաձայնեցնել քաղաքաշինության բնագավառի լիազոր մարմնի հետ, որն էլ իր հերթին կհամաձայնեցնի հատուկ գոտիների համար պաշտպանական, ազգային անվտանգության, ոստիկանության, ճանապարհային մշակույթի շրջակա ոլորտի լիազոր մարմինների հետ»,-ասաց Ղուլարյանը:

Ինչ վերաբերում է արդեն գոյություն ունեցող օբյեկտներին, ապա նրանք, որոնք չեն անցել համապատասխան ընթացակարգեր, հանդիսանալու են ինքնակամ կառույցներ՝ դրանից բխող հետեւանքներով:

Հայաստան Արմեն Ղուլայան

Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Ավելին
Ավելին