f

Անկախ

Միացյալ Նահանգներում երիտասարդության 20 տոկոսը ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունի. մշակութային պատերազմն անխուսափելի է


Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրում է ամերիկագետ Մալեկ Դուդակովը՝ հրապարակելով Gallup-ի հետազոտության արդյունքները:

ԼԳԲՏ-ների տեսակարար կշիռը ամերիկյան հասարակությունում հերթական ռեկորդն է գրանցել 2022 թ.: Gallup-ի հետազոտության արդյունքներով ամերիկացիների 7,2 տոկոսն իրեն նույնացրել է ԼԳԲՏ-ի հետ: Ընդ որում, ոչ ավանդական սեռական կողմնորոշման ներկայացուցիչներն առանձնապես մեծ թիվ են կազմում երիտասարդ սերնդի շրջանում՝ մինչև 20 տոկոս:

ԼԳԲՏ-ների մասնաբաժնի  կտրուկ աճն ի հայտ եկավ 2015 թվականից, երբ ԱՄՆ-ի ողջ տարածքում օրինականացվեցին գեյ ամուսնությունները: Սակայն վերջին տարիներին աճն ավելի շեշտակի դարձավ, ինչը կարող է պայմանավորված լինել «տրանսգենդերային» օրակարգի ակտիվ առաջմղումով:

Այդ գաղափարական ներդոկտրինացումը սկսվում է արդեն վաղ տարիքում, ուստի կարելի է սպասել, որ ԼԳԲՏ-ի մասնաբաժինն այսուհետև էլ կմեծանա: Իրեն ԼԳԲՏ-ի հետ նույնացնելը կարող է նաև գործնական նպատակ ունենալ, օրինակ՝ նպաստելով քոլեջ ընդունվելուն կամ աշխատանքի տեղավորվելուն, օգտվելով «սեռական փոքրամասնության» քվոտայից:

Սակայն որոշ նահանգներ սկսել են դիմադրել ԼԳԲՏ օրակարգին: Այդ ուղղությամբ առաջամարտիկը Ֆլորիդան է դարձել. այստեղ դեռ անցյալ տարի սահմանափակեցին ԼԳԲՏ քարոզչությունը դպրոցներում: Միաժամանակ  բոլոր հարկային արտոնություններից զրկեցին Disney-ին ԼԳԲՏ օրակարգն առաջ տանելու համար: Եվս մոտ 11 նահանգ  անչափահասների «սեռափոխման» վիրահատության արգելքներ է սահմանել:

Ժողովրդավարական նահանգներում հակառակն է, «գենդերային նույնականացման» հետ կապված դասեր են վարում արդեն տարրական դպրոցում: Ընդհանուր առմամբ, մշակութային պատերազմները ԼԳԲՏ-ի շուրջ միայն և միայն կուժեղանան՝ դառնալով Ամերիկայի լիբերալ և պահպանողական պառակտման հիմնարար գործոն:

 

Աշխարհում ԱՄՆ ԼԳԲՏ համայնք

Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Ավելին
Ավելին