f

Անկախ

Պետք է ունենանք բնապահպանական ոստիկանություն, որը կկարողանա իրականում ապահովել թղթի վրա գրվածը․ Սիլվա Ադամյան


2023-ի ընթացքում ձկնորսներին կթույլատրվի Սևանա լճից որսալ 300 տոննա սիգ։ Որսացած ձկները չպետք է լինեն 30 սմ-ից փոքր և 400 գրամից պակաս քաշով։ Իսկ կարասի և խեցգետնի համար որսի չափաքանակ չի սահմանվի։ Շրջակա միջավայրի նախարարությունը նման փոփոխություն է առաջարկում ներառել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ծրագիր 2023»-ում։

«Նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի Սևանա լճում կենսապաշարի օգտագործման և կայուն կառավարման ոլորտը»,- համոզված են նախագծի հեղինակները։

Ի՞նչ խնդրահարույց կետեր կան  Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների այս տարվա ծրագրում և որքանո՞վ է իրատեսական ձկան որսի նախատեսված սահմանաչափի պահպանումը․ այս և այլ հարցերի մասին է «Անկախը» զրուցել բնապահպան Սիլվա Ադամյանի հետ։

-Տիկին Ադամյան, կա՞ն արդյոք գործուն մեխանիզմներ վերահսկելու, որ հենց 300 տոննա սիգ են որսալու, ոչ թե, օրինակ, 400։ Այդ սահմանաչափի պահպանումն իրատեսական համարո՞մ եք։

-Այդ ո՞վ պետք է հսկի դա։ Շարունակ այդ մասին ենք խոսում, որ հսկողություն չկա։ 

Տեսչական մարմինն ուղղակի ի վիճակի չէ այդ խնդիրները լուծելու։  Այսինքն՝ այդ թիվը ձևական բնույթ է կրում։ Կարծում եմ, որ Հիդրոէկոլոգիայի ինստիտուտը ձկան պաշարների վերաբերյալ  թիվ է տվել իրենց, քանի որ նրանք լուրջ հետազոտություններ են անում։ Իրավասու մարմինն էլ  դրա հիման վրա մաթեմատիկական հաշվարկ է  կատարել ու թղթի վրա սահմանել, թե որքան որս պետք է իրականացվի, որ համապատասխան քանակությամբ ձկնապաշար մնա լճում։ Ինչպե՞ս պետք է իրենք հետևեն այդ ամեն ինչին, ինձ համար պարզ չէ։ Եթե հենց հիմա Երևանի փողոցներ դուրս գաք, ամեն քայլափոխին սիգ են վաճառում։ Երբ մոտենում եմ ու հարցնում, թե ով է ձեզ թույլ տվել, որ որս կատարեք, ունեք ադյոք փաստաթղթեր, հավաքում են ձուկն ու փախչում։ Իսկ մի քանի  մետր այն կողմ մեր պարեկներն են կանգնած, որոնք բացարձակապես ոչինչ չեն անում։ 

Պետք է ունենանք բնապահպանական ոստիկանություն, որը  կկարողանա իրականում  ապահովել թղթի վրա գրվածը։ Այլապես մենք ունենք փաստաթուղթ և դրա հետ կապ չունեցող իրականություն, ինչպես միշտ։

-Խեցգետնի ու կարասի որսի համար չափաքանակ  սահմանված չէ։ Այնուամենայնիվ, գուցե պե՞տք է, որ սահմանվեր։ 

-Եթե սիգի առումով ասում ենք, որ ձևական է այդ սահմանափակումը, ոչ մեկը չի հաշվելու և  չի իմանալու, թե որքան են որսացել իրականում։ Նույնը տեղի կունենա նաև խեցգետնի համար, եթե որսի չափաքանակ սահմանվի։ Իրականում այդ թվում և սիգի անսահմանափակ որս է իրականացվում։  Եթե մենք չունենք նորմալ կառույցներ, որոնք կվերահսկեն ու կապահովեն օրենքի կիրարկումը, իրենց գրած օրինագծերը կոպեկի արժեք չունեն։

-Տարեկան ծրագրում շատ կարևոր դրույթներ կան, որոնց ֆինանսական աղբյուրը հստակեցված չէ՝ այն է՝ օրենքով չարգելված միջոցներով։ Արդյոք հստակ ֆինանսական միջոցներ չնշելը անիրատեսական չի դարձնում այս ծրագիրը։

-Նախկինում  օրենքով ամրագրված էր,  որ Սևանա լիճը պետք է պահպանվի պետական միջոցներով։ Հետո փոփոխություն տեղի ունեցավ և սահմանվեց, որ լճի պահպանության համար կարող են օգտագործվել տարբեր երկրներից  գումարներ, ինչն անընդունելի է։ 

Սևանա լիճը ռազմավարական նշանակություն ունի ՀՀ համար։ Մինչդեռ, օրինակ, որևէ մեկը կարող է  մի ծրագիր առաջարկել, որը մեծ ֆինանսական հոսքեր կապահովի, բայց կարող է վնաս պատճառել ՀՀ-ին։ Քանի որ մեծ ֆինանսների մասին է խոսքը, կառավարությունը հանգիստ կարող է նախագիծն ընդունել ու կյանքի կոչել։

Ամփոփելով՝ հիմա  թույլ է տրվում դրսից գումարեր հայթայթել, դրա համար էլ այդպիսի ձևակերպում է առաջացել։ Եթե բյուջեով նախատեսում ենք որոշակի գումար Սևանա լճի պահպանության համար, ապա դա օգտագործելու ենք։ Իսկ եթե բյուջեով չենք նախատեսում, ե՞րբ կլինի այդ գումարը, անհայտ է, ո՞վ կտա այդ գումարը, անհայտ է, արդյունքում էլի ծրագիրը մնում է թղթի վրա գրված։

Սևանա լճի պահպանության տարեկան ծրագիրն ավելի շատ ցանկությունների ցանկ է, ոչ թե ծրագիր։ Որևէ տարի Սևանա լճի հանդեպ լուրջ մոտեցում չեմ  տեսել։ Եթե ուզում ենք Սևանն ունենալ որպես իրական լիճ, ոչ թե ջրափոս, ինչի ուղղությամբ գնում ենք, ապա շատ լուրջ պետք է փոխվի շրջակա միջավայրի հանդեպ մեր պետական քաղաքականությունը՝  լինի դա հանք, թե Սևանա լիճը։ Այս ամբողջը գլոբալ մեծ խնդիր է՝ պայմանավորված մեր  երկրի մոտեցմամբ շրջակա միջավայրին։

-Վերջին մի քանի տարիներին լիճը ծաղկում է։ Իսկ այս տարվա  ծրագրում դեռ խոսվում է լճի ծաղկման դեմ պայքարի գործողությունների ծրագիր մշակելու մասին։ Արդյո՞ք չենք ուշացել այս հարցում։

-Մենք շատ ենք ուշացել։  Դեռ 10-15 տարի առաջ բնապահպաններով ու գիտնականներով ահազանգում էինք Սևանին սպառնացող վտանգների մասին, մեզ լսող չկար։ Դեռ 15 տարի առաջ, այս ամենը կանխատեսելով, մենք առաջարկում էինք փոխել մոտեցումը լճի հանդեպ, կառուցել մաքրման կայաններ, թույլ չտալ, որ կոյուղին լիճը լցվի, կանոնակարգել ձկան որսը, խիստ կրճատել լճից ամենամյա ջրբացթողումը, ուսումնասիրել ցանցային ձկնաբուծարանի ազդեցությունը լճի վրա և վերահսկել դրա հետևանքով լիճ բացթողնվող կենսածին մնացորդները։ 

Այդ ծրագիրն արդեն պետք է իրագործելիս լինեին, ոչ թե նոր միայն մտածեին ծաղկման դեմ պայքարի ծրագիր մշակելու մասին։ Հիմա արդեն ուշ է։ Իրավիճակը դեռևս անդառնալի չէ, բայց եթե  այս տեմպերով շարունակեն, կդառնա անդառնալի պրոցես լճի ճահճացումը։

Այն կլիմայական փոփոխությունները,  որ համաշխարհային մասշտաբով տեղի են ունենում, նաև այստեղ են հասել և արդեն լուրջ անդրադարձ ունեն Սևանա լճի վրա։

-Ի դեպ, այս տարի առաջին անգամ ուսումնասիրվելու է ցանցային ձկնաբուծարանի ազդեցությունը լճի վրա։ 

-Վերջապես։ Այն էլ կասկածելի է՝ կանեն, թե չէ։ Պետք է հետևենք, որ հասկանանք՝  թղթի վրա կմնա, թե կիրագործվի։ Լավ է ուշ, քան երբեք, եթե չմնա թղթի վրա։

-Թղթի վրա տարիներ շարունակ գրվում է կենսաբանական մաքրման կայանների կառուցման մասին, բայց մինչ օրս հստակ չէ, թե գործընթացը երբ ամբողջությամբ կիրականացվի։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ այս պարագայում առափնյա օբյեկտների սեփականատերերի համար վերջնաժամկետներ չեն սահմանվում, կոշտ միջոցառումներ չեն ձեռնարկվում։ 

- Կան օբյեկտներ, որ ունեն մաքրման կայաններ, պրոցեսն ընթացքի մեջ է։ Բայց եթե ասենք, որ դա բավարար է և գործն արված է, ոչ, գործը վատ է արված։ Մինչև հիմա կոյուղին լցվում է Սևանա լիճ․ ոչ բոլոր գետերի վրա ունենք գոնե մեխանիկական մաքրման կայաններ։

Իսկ կենսաբանական մաքրման կայան ունենալը պետք է պարտադիր լինի առափնյա օբյեկտների համար։ Ստուգեցիր, չկա, օբյեկտը փակիր, վերջ։ Բայց դա չի արվում, քանի որ կոռուպցիոն ռիսկեր են, բիզնես համակարգը, որ կա Սևանա լճի շուրջը, այնպիսի մարդկանց է պատկանում, որոնք ունեն որոշակի ազդեցություն կառավարության վրա, և այդ ազդեցությունը շարունակվում է։ Ինչո՞ւ գումար ծախսել մաքրման կայան հիմնելու վրա, եթե կարելի է միլիոններ աշխատել Սևանա լճի հաշվին։

- Հաշվի առնելով Սևանի պահպանման և վերականգնման ուղղությամբ իրականացվող ծրագրերը՝ կարողանո՞ւմ ենք օպերատիվ արձագանքել ի հայտ եկող խնդիրներին։ Եթե ոչ, ի՞նչ է պետք արդյունավետ միջոցառումների  համար։ 

-Միանշանակ է, որ լճի խնդիրներն ավելի արագ տեմպերով են սրվում, քան հասցնում ենք արձագանքել։ Այն քայլերը, որ հիմա պետք է արվեն, արդեն ուշացած են։ Շատ դանդաղ  ենք առաջ գնում, ինչի հետևանքով մենք շատ դժվարությամբ կստանանք բնական լավ միջավայր այստեղ։

Իսկ ծրագրերի նորմալ տեմպով իրականացնելու համար քաղաքական կամք է պետք։ Բնապահպանական քաղաքականությունը թղթի վրա գրված է, բայց իրենք դա չեն իրագործում։ Տարիներ շարունակ չի իրագործվել։ Միշտ տնտեսության օգտին են որոշումներ կայացվել, որը տեսնում ենք, առանձնապես օգուտ չի տալիս բյուջեին։ Այո, մենք հիմա արդեն պետք է բնապահպանական ծրագրեր մշակենք, որոնք, ինչու ոչ, կարող են նաև գումար բերել երկիր։ Մեր պետական բնապահպանական քաղաքականությունը պետք է փոխվի, և ոչ թե թղթի վրա, այլ իրականում։ 

 

բնապահպանություն հարցազրույց Սիլվա Ադամյան Սևանա լիճ խմբագրի ընտրանի հանրային քննարկում ձկնորսություն Սիգի որս

Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Ավելին
Ավելին