Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ Լևոն Աղասյանը չի հաղթահարել Եվրոպայի առաջնության որակավորման փուլի արգելքը:
Ստամբուլում անցկացվող Եվրոպայի առաջնության եռացատկի տղամարդկանց որակավորման փուլում Աղասյանը գրանցել է 15.89 արդյունք: Նա 15-րդն է 16 մասնակիցների շարքում: Որակավորման փուլի արգելքը հաղթահարել են առաջին 8 տեղերը զբաղեցրած մարզիկները:
Մարտի 3-ին որակավորման փուլին կմասնակցի Հայաստանի մյուս ներկայացուցիչ եռացատկորդ Յանա Սարգսյանը: