f

Անկախ

Ամերիկայի Հայ դատի գրասենյակը կոչ է անում ԱՄՆ իշխանություններին ընդլայնել Արցախին հատկացվող աջակցությունը


Ամերիկայի Հայ դատի գրասենյակն ամերիկյան իշխանություններին կոչ է անում ընդլայնել Արցախին հատկացվող աջակցությունը 2024 թվականին՝ այն հասցնելով 75 միլիոն դոլարի՝ հաշվի առնելով արդեն գրեթե երեք ամիս ձգվող շրջափակումը, 2020-ի պատերազմի հետևանքները։

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանի փոխանցմամբ, արդեն հաջորդ շաբաթ ԱՄՆ Կոնգրեսը կսկսի 2024-ի բյուջեի քննարկումները, գրում է «Ազատությունը»:

«Դժբախտաբար, Ամերիկայի արտգործնախարարությունը կտրել է մարդասիրական օժանդակությունը դեպի Արցախ, միայն մի փոքր բաժին է տրամադրում ականազերծման աշխատանքների համար։ Նկատի ունենալով շրջափակումը, հաշվի առնելով 2020-ի պատերազմը, նկատի ունենալով Ադրբեջանի կառավարության շարունակական ճնշումը և հարձակվողական կեցվածքն Արցախի հանդեպ, այդ գումարը պետք է բարձրանա», - փոխանցեց Չուլջյանը։

Միացյալ Նահանգներն այս տարվա բյուջեով Հայաստանին 60 միլիոն դոլարի աջակցություն է նախատեսել՝ տնտեսական զարգացման, մասնավոր հատվածի արդյունավետության, էներգետիկ անվտանգության, ժողովրդավարության և օրենքի գերակայության ծրագրերի համար։

Բայդենի վարչակազմը 24 միլիոն դոլար էր նախատեսել նաև 2022-ի համար, սակայն Կոնգրեսն, ի վերջո, այդ գումարը կրկնապատկել էր՝ հասցնելով 45 միլիոն դոլարի, միաժամանակ, օրենսդիրները նաև 2 միլիոն դոլար էին հատկացրել Արցախին՝ ականազերծման համար։

Հայ դատի հանձնախումբը կարծում է, որ ակնկալվող 75 միլիոն դոլարով հնարավոր կլինի նպաստել տեղահանվածների, Արցախի էներգետիկ անվտանգության, կրթության, առողջապահության, սննդի, ինչպես նաև ականազերծման խնդիրների լուծմանը։

«Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը արդեն սկսել է աշխատել թե՛ կոնգրեսական ղեկավարների հետ, թե՛ անշուշտ շարունակում ենք երկխոսությունը Ամերիկայի գործադիր մարմնի հետ, որպեսզի ընդլայնենք օժանդակությունը դեպի Արցախ և շարունակենք օժանդակությունը դեպի Հայաստան, որ կարողանան Թուրքիայի և Ադրբեջանի շարունակական ճնշումները վերացնել», - ասաց Չուլջյանը։

Ի՞նչ ակնկալիքով է Հայ դատի գրասենյակը այսչափ մեծ գումար խնդրում ԱՄՆ իշխանություններից՝ հաշվի առնելով անցած տարիների կրճատումները, էլիզաբեթ Չուլջյանը պատասխանեց՝ այս դեպքում մատնանշում են Ադրբեջանի հարձակողական կեցվածքը, պարբերական ճնշումները Արցախի նկատմամբ։

Հայաստան Հայ դատի գրասենյակ

Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Ավելին
Ավելին