Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ ունեին, որ Այգեզարդում բնակվող 84 և 46 տարեկան հայր ու որդի զենք-զինամթերք և թմրանյութ են պահում:
Ոստիկանությունից Անկախին հայտնում են, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում՝ փետրվարի 28-ին, իրավապահները մեկնեցին Այգեզարդ՝ խուզարկության։ 46-ամյա տղամարդը ներկայացրեց ատրճանակ և 75 փամփուշտ: Զննության ժամանակ ներկայացրեց նաև մարիխուանայի նմանվող զանգվածով ապակե տարա՝ ընդհանուր մոտ 250 գրամ քաշով:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: