f

Անկախ

Երկուսուկես ամիս շրջափակման պայմաններում Ադրբեջանական կողմը վերջին օրերին դիմում է նաև զինված հարձակումների. Արցախի ՄԻՊ


Միջազգային հանրությունը գործ ունի հանցավոր վարչախմբի և միջագային իրավունքը լկտիաբար անտեսող և հեղինակազրկող սուբյեկտի հետ, որին համոզելու միակ ճանապարհը զսպիչ և պատժիչ միջոցառումների իրականացումն է: Այս մասին ասվում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի տարածած հայտարարությունում այսօր տեղի ունեցած դիվերսիոն ներթափանցման վերաբերյալ:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից հավաքագրված տեղեկության համաձայն՝ մարտի 5-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերի դիվերսիոն խմբի կողմից հարձակման է ենթարկվել Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենան, որի հետևանքով, այս պահին ճշտված տվյալներով 3 մարդ զոհվել է, 1-ը՝ վիրավորվել։

Երկուսուկես ամիս շարունակվող շրջափակման պայմաններում ադրբեջանական կողմը վերջին օրերին դիմում է նաև զինված հարձակումների՝ տարբեր ուղղություններով թիրախավորելով նաև գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիներին և գյուղտեխնիկան։

Ադրբեջանի գործողությունները, Արցախի ժողովրդի ֆիզիկական և հոգեբանական անձեռմխելիության դեմ ուղղված հանցագործությունները, մարդու իրավունքների կոպտագույն խախտումները փաստում են, որ նա չի հրաժարվել ուժի կիրառմամբ Արցախի ամբողջական հայաթափման և Արցախի ժողովրդի նկատմամբ ցեղասպանական նպատակներից։

Հումանիտար և տեխնիկական հարցերի շուրջ քննարկումները ներկայացնելով որպես երկխոսություն՝ ադրբեջանական կողմը մոլորեցնում է միջազգային հանրությանը։ Զարմանալի է, որ Ադրբեջանի ակնհայտ հանցավոր վարքագիծը անտեսելով՝ միջազգային որոշ պաշտոնյաներ տրվում են ադրբեջանական կեղծ խաղաղասիրական մանիպուլյացիաներին և լավատեսություն արտահայտում։

Միջազգային ողջ համայնքի՝ առաջնահերթորեն ՄԱԿ անվտանգության խորհրդի անդամ երկների՝ որպես միջազգային խաղաղության պահպանման պարտականություն ունեցող կառույցի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության (ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա) համար առավել քան ակնհայտ պետք է լինեն Ադրբեջանի նկրտումներն ու Արցախը էթնիկ զտման ենթարկելու նպատակները։

2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի հաստատումից հետո հազարավոր փաստեր և վկայություններ են ներկայացվել ադրբեջանական հանցագործությունների վերաբերյալ, սակայն շարունակվում է նույն կաղապարային մոտեցումը հարցի շուրջ։ Վերջապես պետք է դուրս գալ հակամարտության վերաբերյալ կաղապարային մոտեցումներից և ձևակերպումներից, պետք է հաղթահարել երկակիության բարդույթն ու իրավիճակին նայել այնպես, ինչպիսին որ այն կա։

Միջազգային հանրության կոչերն անտեսելն ու ՄԱԿ արդարադատության դատարանի կողմից կայացված որոշումը չկատարելը հստակ ցուցիչ են, որ միջազգային հանրությունն այլևս գործ ունի հանցավոր վարչախմբի և միջագային իրավունքը լկտիաբար անտեսող և հեղինակազրկող սուբյեկտի հետ, որին համոզելու միակ ճանապարհը զսպիչ և պատժիչ միջոցառումների իրականացումն է։

Շարունակվող շրջափակման և Ադրբեջանի կողմից կրկնվող հարձակումների պայմաններում խստագույն անհրաժեշտություն են մնում միջազգային ակտիվ և գործնական ներգրավվածությունն ու ներկայությունը Արցախում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 5–ին առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։

Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող.

Փոխգնդապետ՝ Արմեն Մայորի Բաբայան

Մայոր՝ Դավիթ Վալերիի Դանիելյան

Լեյտենանտ՝ Արարատ Թելմանի Գասպարյան:

Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության տակ:

ԱՀ ՄԻՊ Արցախի շրջափակում Ադրբեջան զինված հարձակում Հայաստան ՖԲ Գրառում Գեղամ Ստեփանյան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին