f

Անկախ

Մեզ շտապ օբյեկտիվ իրականությունից ելնող «մեծ ռազմավարություն» է պետք


Մենք հատուկ տաղանդ ունենք սխալ big strategy ընտրելու հարցում:

Հիմա մեր big strategy-ն խաղաղությունն է: Չգիտեմ ինչ հաշվարկի կամ հետազոտության հիման վրա է դա ընտրվել, բայց հերթական սխալ գաղափարն է, որը մեզ լավ տեղ չի տանելու:

Ինչու՞, որովհետև խաղաղությունը մի կողմի ցանկությամբ չի լինում: Մենք ինչքան էլ խաղաղություն ուզենք, դա մեր ուզելով չի, դիմացի կողմը/կողմերը նույնպես պետք է ուզեն, իսկ մեր դեպքում դա էդպես չի: Խաղաղությունն էթնիկ ինքնության նման է՝ դու չես կարող այն ընտրել, քանի որ ամեն ինչ դիմացինից է կախված: Ես ինչքան էլ ասեմ ադրբեջանցիներն ինձ թշնամի չեն, ես էլ հայ չեմ, մեկա Ադրբեջան գնալուց իրենք կհիշեցնեն ինձ, որ թշնամի են, իսկ ես՝ հայ: Նույնն էլ խաղաղության ձգտումն է՝ չի կարող լինել մի կողմի ցանկությամբ:

Մեր դեպքում խաղաղության ռազմավարության երկրորդ խնդիրը հպարտությունը ոտնատակ տալն է: Ո՞վ է ծեծվելուց հետո մենակ բարիշելու, խաղաղության մասին մտածում: Փողոցային կյանքում՝ լոխերը, թույլերը: Իսկ ինքնասիրություն ունեցող մարդը մտածում է ռևանշի, ուժեղանալու մասին: Նույնն էլ մեր դեպքում է:

Հիմա կասեք բա ի՞նչ «մեծ ռազմավարություն» պետք է որդեգրի պարտված կողմը: Կարծում եմ միակ ճիշտ ճանապարհը՝ ուժեղանալու պաշտամունքն է: Ուժեղանալը, տնտեսապես ու ռազմական առումով պետք է լինի մեր big strategy-ն: Համենայնդեպս ներքին լսարանում: Մենակ էդպես կարող ենք վերականգնել մեր կոտրված ոգին ու ինքնասիրությունը:

Ասեմ, որ նախորդ 30 տարիներին նույնպես մենք միշտ պարտվել ենք «մեծ ռազմավարությունների» ընտրության հարցում: Ավելին՝ հիմնականում չենք էլ ունեցել: Մենակ անկախության առաջին տարիներին սովետից եկած իներցիայով մեր «մեծ ստրատեգիան» Արցախն ազատագրելն էր: Հետո էդ հարցում երկար վակուումի շրջան ընկանք, իտարբերություն Ադրբեջանի:

Մեզ շտապ օբյեկտիվ իրականությունից ելնող «մեծ ռազմավարություն» է պետք:

Վահրամ Միրաքյան ՖԲ Գրառում ՀՀ ազգային անվտանգության ռազմավարություն խաղաղություն Ադրբեջան Հայաստան

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին