f

Անկախ

Էլմիրա Կարապետյան. «Առաջ գնալով՝ երազանքը հնարավոր է իրականություն դարձնել»


Կարծիք կա, թե սպորտը զրկում է կնոջը նրբագեղությունից, կանացիությունից: Հայաստանի hրաձգության հավաքականի առաջատար մարզուհի Էլմիրա Կարապետյանն իր գեղեցկությամբ ու հմայքով կոտրում է կարծրատիպերը: 
Հայ մարզուհին սպորտի վարպետ է,  ՀՀ բազմակի չեմպիոնուհի և բազմիցս է Հայաստանը պատվով ներկայացրել միջազգային ասպարեզում՝ դառնալով տարբեր մրցաշարերի հաղթող։
Բոլորովին վերջերս լույս աշխարհ է եկել Էլմիրայի առաջնեկը, ով  արդեն 8 ամիս իր ներկայությամբ նոր ուժ է հաղորդում մայրիկին մրցումներին մասնակցելիս։ Հայ մարզուհին այժմ որդու հետ Էստոնիայում է և պատրաստվում է մասնակցել Եվրոպայի առաջնությանը։
Անկախի հետ զրույցում Էլմիրան խոսում  է մարզաձևի ընտրության մասին, երազանքներին հասնելու ճանապարհին  կարևորում կողակցի ճիշտ ընտրությունն ու ամուր ընտանիքը։  


-Ինչպե՞ս սկսեցիք Ձեր մարզական ուղին: Մարզաձևի ընտրությունն ինչո՞վ էր պայմանավորված:
- Մինչև 19 տարեկան, ընդհանրապես չեմ մտածել, որ կարող եմ պրոֆեսիոնալ սպորտով զբաղվել։ Շատ ուշ եմ մտել պրոֆեսիոնալ սպորտ։  Տնտեսագիտական համալսրարանի առաջին կուրսի վերջին որոշեցի լողով զբաղվել, իմացա, որ կարող եմ գնալ կրակելու և անվճար հաճախել լողի։ Որոշեցի փորձել․ մի քանի օր հետո լողը հանեցին, բայց ես արդեն սիրահարվել էի հրաձգությանը։ Բավական կարճ ժամանակում  բարձր արդյունքներ ցույց տվեցի  այն ժամանակվա համար․ 6 ամսում դարձա սպորտի վարպետ, շատ արագ սկսեցի աճել։


-Տղաները ծառայությունից, իսկ աղջիկները ամուսնությունից և հատկապես մայրանալուց հետո թողնում են սպորտը: Դուք սպորտում մնալով ապացուցեցիք, որ հնարավոր է ոչ միայն մարզվել, այլև հաջողություններ գրանցել:
-Շատ կարոևր է, թե ում հետ ես ամուսնանում։ Իմ դեպքում ամուսինս տեսնում է, որ ունեմ երազանքներ, որոնք չեն իրականացնել, մինչև ամուսնանալն ու մայրանալը, ու ինքն ամեն ձև փորձում է քաջալերել, աջակցել, որ ես հասնեմ իր երազանքներին։ Ամուսինս հասկանում է, որ եթե ես այս ամենը թողնեմ և տունը նստեմ, դրանից ավելի երջանիկ չեմ դառնալու։ Նա ըմբռնումով է ամեն ինչին մոտենում ու փորձում է օգնել, որպեսզի ինձ մոտ ամեն ինչ ստացվի։ 


-Սպորտը մեծ նվիրում է պահանջում: Ինչպե՞ս  համատեղել մարզական կարիերան և ընտանիքը:
- Ցանկության դեպքում ամեն բան հնարավեր է։ Լեհաստանում ուսումնամարզական հավաքի էինք, հիմա եկել ենք Էստոնիա՝ Եվրոպայի առաջնության, ես բալիկիս հետ եմ, ամուսինս այս անգամ չի կարողացել գալ։ Մրցումներ են լինում, որ միասին ենք լինում, մրցումներ են լինում մենակ եմ գնում։ Պարապմունքներ են լինում, որ բալիկիս հետ եմ գնում, չեմ հասցնում պարապել, ամուսինս է օգնության հասնում։ Կարևորը ցանկությունն է ու նպատակը, այդ դեպքում ամեն ինչ կստացվի։ Ճիշտ մոտեցում է պարզապես հարկավոր ամեն ինչին գտնել ու պետք չէ մտածել, որ անհնար բան կա, պետք է հավատալ ուժերին և ուղղակի առաջ գնալ։


-Որպես ծնող կցանկանա՞ք, որ Ձեր երեխան ընտրի սպորտի ուղին:
- Միշտ բալիկիս կողքն եմ լինելու՝ բոլոր ընտրությունները հարգելով։ Եթե կցանկանա սպորտով զբաղվել, կօգնեմ, որ  լավ մարզիկ դառնա, եթե կորոշի գնալ հայրիկի ճանապարհով՝ դառնալով գործարար, թո՛ղ այդպես լինի։ Կարևորը երջանիկ լինի, ես դրա համար ամեն ինչ կանեմ, իսկ թե ինչով կզբաղվի, տարբերություն չկա։


-Կարծիք կա, թե սպորտը կնոջը զրկում է կանացիությունից: Հայ մարզուհիները հաստատապես հակառակն են ապացուցում:
-Կարծում եմ սպորտը չէ, որ աղջիկներին ստիպում է կորցնել կանացիությունը։ Յուրաքանչյուր աղջիկ ինքն է ընտրում  ինչպիսին լինել։ Պատճառները միշտ կարելի է փնտրել ինչ-որ իրադարձության մեջ, բայց, եթե օրինակ, չլինի սպորտը, հաստատ կլինի մեկ այլ հանգամանք։ Չի կարելի ամեն բան վերագրել սպորտին։ Կասեմ նաև հակառակը․ սպորտը, մասնավորապես հրաձգությունը, սովորեցնում է լինել համբերատար,  ինչը, կարծում եմ, կնոջ համար շատ կարևոր հատկանիշ է։ Ուստի, սպորտն այս դեքպում օգնում է, ոչ թե խանգարում։ Մենք ինքներս ենք ընտրում ինչպիսին լինել, իրադարձությունները կարևոր չեն։


-Սպորտում հանդես գալու երկար տարիների փորձ ունեք: Ի՞նչ է հարկավոր հաջողության հասնելու, դժվարություններից չընկճվելու համար:
-Ճիշտն ասած, դեռ չեմ հասել այն հաջողություններին, որոնց ձգտում եմ, բայց կարող եմ ասել՝ ինչն է ստիպում դժվարություններից  չընկճվել․ դա իմ նպատակասլացությունն է։ Պետք է հասկանալ, որ ամեն ձախողում նոր դաս է,  որից պետք է քաղել օգտակար հատվածները ու անցնել առաջ։ Պետք չէ մտածել, որ չստացվեց ու վերջ։ Եթե որևէ բան չստացվեց, ուրեմն այդ պահին այդպես պետք է լիներ, մյուս անգամ հարկավոր է այնքան պատրաստ լինել, որ չլինի այդպես։ Դա է պատճառը,  որ դժվարություններին վերաբերում եմ որպես դասեր, չեմ էլ մտածում՝ ինչ կլինի, որ չհասնեմ նպատակներիս, քանի որ ամեն ինչ անում եմ իմ երազանքների իրականացման համար։


-Ո՞րն է Ձեր կարիերայի ամենատպավորիչ մրցումը:
-Ամեն մրցում ինձ համար տպավորիչ է, ամեն մրցումից ունեմ որևէ հիշողություն, որը հենց այդ մրցման հետ է կապված, և կապ չունի՝ լավ թե վատ։ Յուրաքանչյուր մրցում ինչ-որ առանցքային հատված ունի, որից հետո ինչ-որ բան փոխվել է իմ  մեջ, ու ես հիմա այնտեղ եմ, որտեղ ես կամ։ Հետևաբար բոլոր մրցումները  կարևոր են, տպավորիչ և շատ ուրախ եմ, որ դրանց մասնակցել եմ։


-Շնորհակալ ենք, որ Ձեր բազմազբաղ առօրյայում, Եվրոպայի առաջնությունից առաջ մեզ ժամանակ հատկացրիք, հաջողություն ենք մաղթում կարևոր ստուգատեսում։ Գարնանային գեղեցիկ տոն՝ կանանց նվիրված մեկամսյակ: Սիրով շնորհավորում ենք :
-Շնորհակալ եմ։ Փոխադարձ շնորհավորում եմ։ Թող բոլոր կանայք երազեն ու հավատան իրենց երազանքներին․ առաջ գնալով՝ այդ երազանքները հնարավոր է դարձնել իրական։

Էլմիրա Կարապետյան Սպորտ հրաձգություն Եվրոպայի առաջնություն հարցազրույց խմբագրի ընտրանի Մարտի 8

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին