f

Անկախ

Բուլղարիան միջնորդների միջոցով Ուկրաինային ավելի քան 1 մլրդ դոլարի զենք է ուղարկել․ Euractiv


Վերջին երկու տարվա ընթացքում միլիոնավոր դոլարների բուլղարական զենքն Ուկրաինա է հասել այլ երկրների միջոցով, ընդ որում Կիեւն ու Սոֆիան նույնիսկ ստիպված չեն եղել համաձայնվել ոչ մի ուղղակի գործարքի, գրում է Euractiv-ը։ Պորտալի տեղեկատվության համաձայն՝ Բուլղարիան «անուղղակիորեն» սկսել է զենք ուղարկել Կիեւին մինչեւ հակամարտության սկսվելը՝ չնայած հանրապետության կառավարության հայտարարություններին։

Նշվում է, որ ավելի քան 1 մլրդ դոլարի համապատասխան մատակարարումները բուլղարական ընկերություններն իրականացրել են միջնորդների միջոցով՝ դրա համար օգտագործելով սպառազինության իրացման տարբեր արտասահմանյան ծրագրեր: Մասնավորապես, Euractiv-ը նշում է, որ բուլղարական զենքի եւ զինամթերքի գնումներն իրականացվել են ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի կողմից՝ հետագայում Կիեւ ուղարկելու համար։ 

«Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում եւ Լեհաստանում լավ ֆինանսավորմամբ ծրագիր կա։ Այդ ծրագրով գնվում է Ուկրաինայի համար անհրաժեշտ սպառազինություն, այսինքն՝ գումարը ոչ թե ուկրաինական է, այլ բրիտանական, ամերիկյան, լեհական կամ եվրոպական։ Այդ իսկ պատճառով այն գնում են այլ ընկերությունների միջոցով։ Բացի այդ, կարեւոր է լոգիստիկան, եւ, ինչպես բոլորս գիտենք, այն հիմնականում կազմակերպվում է Լեհաստանի միջոցով եւ հանդիսանում է այն ընկերությունների պարտավորությունը, որոնք գնում են բուլղարական շուկայում»,-պորտալին ասել է Բուլղարիայի պաշտպանության նախարարի նախկին պաշտոնակատար, նախկին պատգամավոր Բելիզար Շալամանովը։ 

Միեւնույն ժամանակ, Euractiv-ի տեղեկատվության համաձայն՝ միայն 2022 թվականին Բուլղարիան անուղղակիորեն Ուկրաինա է արտահանել առնվազն 1 միլիարդ դոլարի զենք, հանրապետության հիմնական զենքի գործարաններն արդեն հաղորդել են այս ժամանակահատվածում վաճառքների 100 տոկոս աճի մասին. պաշտոնապես անցյալ տարվա փետրվարից Սոֆիան զենքի արտահանման թույլտվություն է տվել մինչեւ 1,38 միլիարդ դոլարի չափով։

Աշխարհում Բուլղարիա Ուկրաինա զենքի մատակարարում

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին