f

Անկախ

Քննչական կոմիտեն տարիուկեսում չի պարզել, թե ով է Աղստև գետի հունի, ափի ավերման, ապօրինի շինարարության մեղավորը


2020թ. ամռանը և դրանից հետո Իջեւանի գինու, կոնյակի գործարանն առանց շինթույլտվության եւ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի (ՇՄԱԳ) գործարանի հարեւանությամբ Աղստեւ գետի հունում եւ ափին կատարել է մեծ ծավալի շինարարակական աշխատանքներ, 700-800 մետր երկարությամբ գետի հունն ավերել է, 1870 խորանարդ մետր ծավալով գետափի ժայռը վերացրել է, Աղստեւի ափին կառուցել է մեծ երկարությամբ բետոնե պատ, որի հետևանքով Իջեւանի դենդրոպարկի ջրառն ավերվել է։ Այդ ժամանակից մինչև այսօր, ավելի քան երկուսուկես տարի Իջեւանի դենդրոպարկն Աղստեւ գետից ոռոգման ջուր չի ստանում, Իջեւանի դենդրապարկում շուրջ 60 տարում տնկված հազվագյուտ ծառերի եւ բույսերի կեսը չորացել է, մնացած մասն էլ չորացման վտանգի տակ է։ Դենդրոպարկին և Աղստեւ գետին պատճառվել է հսկայական նյութական վնաս; ։ Քննչական կոմիտեից լրագրողիս հայտնել են ․«Տավուշի մարզի Աղստեւ գետի մաս հանդիսացող ջրային հողը առանց ՀՀ ջրային կոմիտեի եզրակացության վարձակալությամբ Իջևանի գինու եւ կոնյակի գործարանին հանձնելու, եւ ապօրինի շինարարություն կատարելու դեպքի առթիվ 2021թվականի հոկտեմբերի 15-ին(08,04,2003 թվականին ընդունված եւ 01․07․2022թվականին ուժը կորցրած) ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության այս փուլում որեւէ մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցված չէ»։

Իջւանի գինու, կոնյակի գործարանը կատարած ապօրինի աշխատանքների համար 2021թ․ մարտի 29-ին 200 հազար դրամի չափով վարչական պատասխանատվության է ենթարկվել։ Սակայն դրանից հետո աշխատանքները շարունակել է, այդ պատճառով գործարանը 2021թ․ հուլիսի 14-ին երկրորդ անգամ է ենթարկվել վարչական պատասխանատվության՝ 2 միլիոն 500 հազար դրամի չափով։ Մինչ քննչական կոմիտեն քրեական գործ հարուցելուց հետո, գրեթե տարիուկեսվա ընթացքում որևէ մեկին մեղադրանք չի առաջադրել, Իջևանի գինու, կոնյակի գործարանը նշված տարածքում շարունակում է ապօրինի շինարարությունը։ Ինչպես հայտնի անձն է ասել՝ կոռուպցիան հո պոզով-պոչով կենդանի չէ, կոռուպցիան հենց սա է։

 

Ոսկան Սարգսյան ՖԲ Գրառում Իջևանի գինու եւ կոնյակի գործարան ապօրինի կառույցներ ՀՀ Քննչական կոմիտե Կոռուպցիա Հայաստան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին