Հայաստանի մարմնամարզության հավաքականի մարզիչ Հայկ Նազարյանը անհասկանալի պատճառներով Կատարից արտաքսվել է 5 տարի ժամկետով:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը․
«Երբ ժամանեցինք Դոհա աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու, անձնագրային ստուգման ժամանակ Հայկ Նազարյանին 5 տարով արտաքսեցին: Անհասկանալի է, թե ինչի համար: Նա ժամերով մնացել է օդանավակայանում, այնուհետ հետ ուղարկվել Հայաստան»,- ասաց Սերոբյանը: