f

Անկախ

ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում բացահայտել են կաթնաթթվային բակտերիաների շտամներ, որոնք կարող են օգտագործվել սննդամթերքի կենսապահածոյացման համար


Մամլո հաղորդագրություն


ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում բացահայտել են, որ կաթնաթթվային բակտերիաների (ԿԹԲ) շտամները և դրանց աճեցումից հետո ստացված հակամանրէային պատրաստուկները՝ բակտերիոցինները, ճնշում են կաթնամթերք փչացնող միկրոօրգանիզմների աճը տարբեր արդյունավետությամբ:

Հակամանրէային ակտիվությամբ բնական նոր միջոցների ստացումը գերխնդիր է ժամանակակից բժշկության համար: Վերջին տարիներին Հայաստանում խիստ ավելացել է տարբեր  կաթնամթերքներից և մսամթերքներից սննդային թունավորումների հաճախականությունը: Ըստ ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրոյի տվյալների՝ վարակների հիմնական հարուցիչները Escherichia coli  և Staphylococcus aureus  մանրէներն են:

«Վերջին տասնամյակի ընթացքում մեր կողմից իրականացվել է կաթնաթթվային բակտերիաների նոր էնդեմիկ շտամների մեկուսացում և հետազոտում: Ուսումնասիրվել է կաթնաթթվային բակտերիաների ավելի քան 20 նույնականացված շտամների և դրանց բակտերիոցինների  հակամանրէային  ակտիվության տիրույթը՝ սննդի արդյունաբերության մեջ որպես բնական կենսապահածոյացման միջոցներ կիրառելու նպատակով: Պարզել ենք, որ առավել բարձր արգելակիչ ակտիվություն ցուցաբերել են L.helveticus KG5', L.acidophilus 1991, L.rhamnosus 20-12, Ent. faecium KE 5 և Lactococcus lactis subsp. Diacetylactis շտամները»,- ասաց գիտական խմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի Պրոբիոտիկների  կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի ավագ գիտաշխատող,  կենսաբանական գիտությունների թեկնածու Քրիստինա  Կարապետյանը:

Ներկայացված հետազոտության  արդյունքներն ունեն կիրառական  նշանակություն  սննդարդյունաբերության մեջ ներդրման համար: Հակամանրէային ակտիվությամբ օժտված ԿԹԲ-ների շտամների հիման վրա կարող են մշակվել  նոր` բազմակի շտամներ պարունակող տեղական արտադրության մերաններ, որոնք մրցունակ կլինեն կաթնամթերքի  արտադրություններում օգտագործվող  ներկրվող  առևտրային մերանների հետ: Կաթնաթթվային մանրէների կողմից սինթեզվող հակամանրէային նյութերը կարող են օգտագործվել որպես բնական կոնսերվանտներ՝ սննդամթերքների կենսապահածոյաման և դրանց պիտանելիության ժամկետների երկարացման համար:

Հետազոտությունն իրականացվել է «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի Պրոբիոտիկների կենսատեխնոլոգիայի լաբորատորիայում՝ բազային ֆինանսավորմամբ իրականացված 2020 թ. «Սննդամթերքի երկարատև պահպանման մանրէաբանական մեթոդի մշակում» և 2021 թ. «Կաթնաշոռի որոշ տեսակների երկարատև պահպանման մանրէաբանական մեթոդների մշակում» թեմաների շրջանակներում, ինչպես նաև ԳԿՀԱՀ (ANSEF) ՀՕՖ N 20AN:NS-biotech-2244՝ «Կաթնաթթվային բակտերիաների կիրառումը` կաթնամթերքի կենսապահպանման (բիոկոնսերվացիայի) համար» դրամաշնորհի շրջանակներում:

Հետազոտության  արդյունքները  տպագրվել են միջազգային գիտաժողովի զեկուցումների ժողովածուում՝ Karapetyan K., Tkhruni F.,Chitchyan К.,BalabekyanTs., Khachatryan T.,Verdyan A. Using of Lactic Acid Bacteria for Biopreservation of Dairy Products.International Conference on Biotechnology and Health (ICBH). October 29–31,  2020, Yerevan, Armenia. P. 84-85.

Գիտահետազոտական աշխատանքներում ներգրավված են «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի Պրոբիոտիկների  կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի երիտասարդ գիտնականներ:

07.03.2023թ.

 

«Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն ԳԱԱ Հայաստան

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին