f

Անկախ

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանի նկատմամբ


Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Հ.Բ.-ի նկատմամբ. որպես խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը

 

Հ.Բ.-ն, 2009 թվականի հունվարի 26-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 5-ը զբաղեցնելով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը, ապա՝ 2018 թվականի մարտի 22-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնը, 2017, 2018, 2019 և 2020 հայտարարագրերում թաքցրել է գույքերի և եկամուտների վերաբերյալ տվյալները:

Մասնավորապես՝ Հ.Բ.-ն 2018 թվականի փետրվարի 26-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) է ներկայացրել  հայտարարագիր, որում նշել է, որ իր անվամբ շարժական գույքեր առկա չեն, դրամական միջոցներ չունի, իսկ որպես եկամուտ՝ հայտարարագրել  է 6.43 դրամ, մինչդեռ 2017 թվականի դեկտեմբերի 5-ի դրությամբ, վերջինիս անվամբ հաշվառված են եղել 102 մլն 665 հազար դրամով ձեռք բերված «MERCEDES-BENZ S500L 4MATIC», «MERCEDES-BENZ S450 4MATIC» և «VAZ 21011» մակնիշների ավտոմեքենաներ:

Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ նրա բանկային հաշվեհամարներին առկա է եղել տարբեր արժույթներով շուրջ 2 մլն 37 հազար 125 դրամին համարժեք գումար, բացի այդ, նշված ժամանակահատվածում Հ.Բ.-ի բանկային հաշվեհամարները եկամտի տեսքով համալրվել են շուրջ 174 մլն 358 հազար 867 դրամով:

2018 թվականի մարտի 22-ից Հ.Բ.-ն նշանակվել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնին: 2018 թվականի հունիսի 29-ին Հանձնաժողով է ներկայացրել հայտարարագիր՝ նշելով, որ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ իր անվամբ առկա է «MERCEDES-BENZ S500» մակնիշի ավտոմեքենա, ունի 864 հազար 493 ՌԴ ռուբլի, որը 2018 թվականի մարտի 22-ի դրությամբ, համարժեք է եղել 7 մլն 296 հազար 320 դրամին: Մինչդեռ Հ.Բ.-ի անվամբ հաշվառված են եղել «MERCEDES-BENZ S450 4MATIC» և «VAZ 21011» մակնիշների ավտոմեքենաներ, բանկային հաշվեհամարներին առկա է եղել տարբեր արժույթներով շուրջ 14 մլն 904 հազար 669 դրամ (հայտարարագրած գումարից 7 մլն 608 հազար 349 դրամով ավելի):

2019 թվականի ապրիլի 12-ին ներկայացրած տարեկան հայտարարագրում Հ.Բ.-ն նշել է, որ հարկային տարում շարժական գույք չի օտարվել, որպես եկամուտ՝ հայտարարագրել է ՀԱՊԿ-ից որպես աշխատանքի վարձատրություն ստացված 2 մլն 880 հազար ՌԴ ռուբլի: Մինչդեռ 2018 թվականի հունիսի 23-ին, Հ.Բ.-ն իր անվամբ հաշվառված «MERCEDES-BENZ S450 4MATIC» մակնիշի ավտոմեքենան նվիրատվության պայմանագրով օտարել է դստերը: Բացի այդ, 2018 թվականի ընթացքում Հ.Բ.-ի բանկային հաշվեհամարները եկամտի տեսքով համալրվել են շուրջ 28 մլն 747 հազար 168 դրամով, որում ներառված չի եղել ՀԱՊԿ-ից որպես աշխատանքի վարձատրություն ստացված գումարը:

Հ.Բ.-ն, 2020 թվականի մայիսի 19-ին ներկայացրած տարեկան հայտարարագրում նշել է, որ տվյալ տարվա սկզբում իր անվամբ հաշվառված է «MERCEDES-BENZ S500» մակնիշի ավտոմեքենա, իսկ որպես եկամուտ՝ հայտարարագրել է ՀԱՊԿ-ից որպես աշխատանքի վարձատրություն 3 մլն ՌԴ ռուբլի: Մինչդեռ հայտարարագրման տարվա սկզբում Հ.Բ.-ի անվամբ հաշվառված է եղել «VAZ 21011» մակնիշի ավտոմեքենա, իսկ բանկային հաշվեհամարները եկամտի տեսքով համալրվել են շուրջ 20 մլն 579 հազար 945 դրամով, որում ներառված չի եղել ՀԱՊԿ-ից որպես աշխատանքի վարձատրություն ստացված գումարը:

2021 թվականի մարտի 1-ին ներկայացրած հայտարարագրում Հ.Բ.-ն նշել է, որ իր անվամբ հաշվառված է «MERCEDES-BENZ S500» մակնիշի ավտոմեքենա, իսկ որպես եկամուտ՝ հայտարարագրել է ՀԱՊԿ-ից որպես աշխատանքի վարձատրություն 2 մլն 940 հազար ՌԴ ռուբլի: Մինչդեռ Հ.Բ.-ի անվամբ հաշվառված է եղել «VAZ 21011» մակնիշի ավտոմեքենա, բացի այդ, 2020 թվականի ընթացքում՝ մինչև պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ, Հ.Բ.-ի բանկային հաշվեհամարները եկամտի տեսքով համալրվել են շուրջ 196 մլն 330 հազար 475 դրամով, որում ներառված չի եղել ՀԱՊԿ-ից որպես աշխատանքի վարձատրություն ստացված գումարը:

Դատախազի որոշմամբ, 2023 թվականի մարտի 6-ին Հ.Բ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝  01.08.2003 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (5 դրվագ), որը համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի 2-րդ մասին (հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը, որը հանգեցրել է գույքի և առանձնապես խոշոր չափերով եկամուտների չհայտարարագրմանը):

Հ.Բ.-ի նկատմամբ կիրառվել է համակցված այլընտրանքային խափանման միջոցներ, այդ թվում՝ բացակայելու արգելքը:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:        

Հանրային կապերի բաժին

Հայկազ Բաղմանյան քրեական հետապնդում Գլխավոր դատախազություն Հայաստան

Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
Ավելին
Ավելին