f

Անկախ

2016-ին Բաքուն չհասավ ոչ ռազմական, ոչ դիվանագիտական իր նպատակներին. Էդվարդ Նալբանդյան


2016-ի հոկտեմբերի 7-ին Ալիեւի հայտարարությունը վկայում էր նրա մասին, որ եռանախագահները չեն կիսում Ադրբեջանի դիրքորոշումը եւ նաեւ նրա մասին, որ եռանախագահների մոտեցումները  համահունչ են մեր մոտեցումներին: Այս մասին, այսօր՝ մարտի 7-ին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մոտեցումները մեկ ժողովածուի շրջանակներում ներկայացնող՝ «Բանակցային առաջնագծում» գրքի շնորհանդեսի ժամանակ նշեց ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Հիշեցնենք, որ այդ հայտարարության մեջ Ալիեւը նշել էր, որ փակ դռների հետեւում միջազգային միջնորդներն իրեն ստիպում են ճանաչել ԼՂ անկախությունը:

 

 

«Ինչպես հասանք այդ հանգրվանին, դա պարզ կդառնա, եթե նայենք, թե ինչպես էին զարգանում բանակցությունները: Մոտ մեկ տարի Ադրբեջանը հրաժարվում էր բանակցել Մադրիդում 2007-ի նոյեմբերին եռանախագահող երկրների կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա: Միայն 2008-ի նոյեմբերին Մայդորֆում կայացած գագաթնաժողովին Ադրբեջանը ստիպված էր ընդունել մադրիդյան փաստաթուղթը որպես բանակցությունների հիմք: 2008-2011 թթ բանակցությունների արդյունքում մոտ 3 տասնյակ փոփոխություն կատարվեց մադրիդյան փաստաթղթում, որոնք համահունչ էին մեր մոտեցումներին: 2011-ի հունիսին կազայան գագաթնաժողովին ընդառաջ ՄԱԿ-ի եւ Ֆրանսիայի նխագահները ողջունելով ՌԴ  նախագահի միջնորդական ջանքերը, կոչ արեցին կողմերին համաձայնել Մադրիդյան փաստաթղթին: Հակառակ ակնկալիքներին, ադրբեջանական կողմը մերժեց, սակայն բանակցությունները փակուղի չմտան: Ավելի շուտ Ադրբեջանն էր իրեն առավել փակուղի մտցնում: Ինտենսիվ բանակցությունները շարունակվեցին, եռանագահող երկրները շեշտում էին, որ ԼՂ կարգավիճակը պետք է որոշվի Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտության միջոցով, որը պետք է ունենա միջազգային իրավական պարտադիր ուժ: Նաեւ ընդգծում էին կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցման կարեւորությունը»,-ասաց Նալբանդյանը:

Նրա խոսքով, 2014-2015 թվականներին եռանախագահող երկրների եւ հատկապես ՌԴ ԱԳ նախարարի կողմից  տարբեր գաղափարներ առաջարկվեցին՝ միտված փոխընդունելի լուծումներ գտնելուն, որոնք շատ չէին տարբերվում մադիրիդյան փաստաթղթի տարրերից: Սակայն ադրբեջանական կողմը մերժեց բոլոր այդ գաղափարները, իսկ 2016-ի սկզբին Բաքուն ընդհանրապես հրաժարվեց հանդիպումներ ունենալ եռանախագահների հետ:

Ձախողվելով բանակցություններում ադրբեջանական կողմը ագրեսիա սանձազերծեծ Ղարաբաղի դեմ՝ փորձելով իր մոտեցումները ուժի միջոցով պարտադրել, սակայն նորից ձախողվեց:

Այսպիսով Բաքուն չհասավ ոչ իր ռազմական, ոչ դիվանագիտական նպատակներին: Դրա վատ վկայությունն էին Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովները եւ դրանց հաջորդած Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի ԱԳ նախարարների հայտարարությունները 2016-ի դեկտեմբերին Համբուրգում եւ 2017-ի դեկտեմբերին Վիեննայում:

Այս ամենը նախագահ Սարգսյանի նախագահությամբ մեր դիվանագիտության ձեռքբերումների մասին էին խոսում: Նաեւ Ադրբեջանի այս ձախողումները պատճառ դարձան 2016-ի հոկտեմբերի 7-ի Ալիեւի հայտարարության»,-ընդգծեց ԱԳ նախկին նախարարը:

Էդվարդ Նալբանդյան ինքնորոշման իրավունք Արցախ Ադրբեջան Հայաստան Տեսանյութ

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին