f

Անկախ

Արամ Գաբրիելյանովին ասել են, որ նա կարող է ապակայունացնել վիճակը երկրում. Վիկտոր Սողոմոնյան


«Նյուզ Մեդիա» ընկերության ղեկավար Արամ Գաբրելյանովին չեն թույլատրել Հայաստան գալ, պատճառաբանել են, որ նա անցանկալի անձ է Հայաստանում և կարող է ապակայունացնել վիճակը երկրում։ Այս մասին ասվում է քաղ. գիտ. դոկտոր, ՄՀՄՊԻ (МГИМО) պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանի հայտարարությունում:

«Այսօր ավարտվեցին նախաձեռնածս լրագրողի վարպետության դասընթացները։ Կարծում եմ՝ ամեն ինչ լավ ընթացավ։ Այս կամ այն չափով (ավելի հստակ թող գնահատեն իմ հարգելի ունկնդիրները), բայց հասանք նախանշած նպատակին՝ փորձառու լրագրողների հետ փորձի փոխանակման և տեսական գիտելիքների ավելացման միջոցով շարունակեցինք մասնագիտական կատարելագործումը։

Կուզենայի շնորհակալություն հայտնել իմ բոլոր հանրահայտ գործընկերներին, բոլոր մասնակիցներին, ՌԴ ԱԳՆ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտից հրավիրված բոլոր դասախոսներին։ Հուսամ, որ այս գործը կկարողանամ շարունակական դարձնել, հատկապես, որ դրա պահանջարկն ակներև դարձավ։

Ցավոք, վերջում տհաճ անակնկալի հանդիպեցինք։ Այսօր, մարտի 7-ին, մեր ունկնդիրների առաջ վարպետաց դասով հանդես գալու համար Հայաստան ժամանեց հայազգի, թերևս, ամենահայտնի լրագրողներից և մեդիամենեջերներից մեկը՝ «Նյուզ Մեդիա» ընկերության ղեկավար Արամ Գաբրելյանովը։ Սակայն, օդանավակայանում նրան թույլ չտրվեց հատել երկրի սահմանը։ Գաբրելյանովին պատճառաբանել են, որ նա անցանկալի անձ է Հայաստանում և կարող է ապակայունացնել վիճակը երկրում։ Արդյունքում, ընդամենը 24 ժամով մեր երկիր ժամանած Գաբրելյանովը ստիպված եղավ մոտակա չվերթով վերադառնալ Մոսկվա։

Ես ուզում եմ ներողություն խնդրել Գաբրելյանովից այս միջադեպի համար, ինչպես նաև մեր այն բազմաթիվ գործընկերներից, որ այսօր պատրաստվում էին ունկնդրել հռչակավոր լրագրողի դասախոսությունը։ Վստահ եմ` նրանք հասկանում են, որ տեղի ունեցածը բացառապես իշխանությունների կամայականության և նրանց՝ արտասահմանում ապրող մեր ազգի նշանավոր ներկայացուցիչների հանդեպ ընտրողական մոտեցման հետևանք է։

Վիկտոր Սողոմոնյան

քաղ. գիտ. դոկտոր, ՄՀՄՊԻ (МГИМО) պրոֆեսոր»:

Արամ Գաբրելյանով Վիկտոր Սողոմոնյան Տեսանյութ արգելանք Հայաստան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին