f

Անկախ

Արցախում նշել են Ադրբեջանի ներկայացուցիչների հետ նոր հանդիպման պայմանը․ պետնախարար


Առաջիկայում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպումներ ու քննարկումներ չեն լինի։ Ցանկացած քննարկման արդյունավետություն ապահովող պայմաններ են պետք։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։

«Մենք չենք կարող հանդիպումներ անցկացնել հանուն հանդիպման։ Դրանք պետք է անցկացվեն կոնկրետ հարցեր քննարկելու համար։ Հիմա գնդակը Ադրբեջանի կողմում է, բոլորը պետք է ստիպեն Ադրբեջանին կատարել իր պարտականությունները։

Լաչինկսի միջանցքն ապաարգելափակելու անհրաժեշտության մասին Հաագայի դատարանի որոշումն այնպիսի իրավիճակ է ստեղծել, որ կա միայն մի կողմ, որը պարտավորություններ ունի։ Դա Ադրբեջանն է։ Այն բանից հետո, երբ Ադրբեջանը կկատարի իր պարտավորությունները, մենք կարող ենք նստել եւ շարունակել քննարկել այն խնդիրները, որոնք այժմ առաջացել են հենց Բաքվի գործողությունների արդյունքում։

Քանի դեռ Ադրբեջանը իր պարտավորությունները կատարելու պատրաստակամություն չի ցուցաբերել, ո՞րն է մեր քննարկումների իմաստը։ Արցախն ու Ադրբեջանը ուղիղ հակառակ շահեր են հետապնդում։ Բաքուն, օգտվելով պատերազմի արդյունքներից եւ հետպատերազմական իրավիճակից, փորձում է հնարավորինս շատ պահանջներ առաջ քաշել։ Բայց մենք նույնպես կարմիր գծեր ունենք, եւ մատնանշում ենք թույլատրելի ու անթույլատրելի գծեր, որոնց շուրջ կարող են եւ չեն կարող քննարկումներ ու բանակցություններ լինել։

Վերջերս Արցախի նախագահը հայտարարեց, որ մենք կողմնակից ենք ցանկացած քննարկման, որը կարող է հանգեցնել արցախյան հիմնախնդրի կարգավորմանը։ Բայց այդ քննարկումները պետք է անցկացվեն միջազգային ներկայացուցիչների մասնակցությամբ։ Նպատակն այն է, որ երրորդ կողմի մասնակցությամբ պահպանվի անհրաժեշտ հավասարակշռությունը, որպեսզի բանակցությունները տեղի ունենան ոչ թե թույլի դեմ ուժեղի ձեւաչափով, այլ իրավական դաշտում, միջազգային իրավունքի դաշտում։ Դրա համար պետք է լինի այնպիսի մասնակից կամ մասնակիցներ, որոնք կարող են երաշխավորել քննարկումների արդյունավետությունը եւ կողմերի իրավահավասարությունը։

Արցախի հնազանդության մասին Ադրբեջանի մշտական խոսակցություններն արդեն իսկ վկայում են այն մասին, որ Բաքուն խնդիրներ ունի այդ նպատակին հասնելու հետ կապված։

Նախորդ շփումներն ու հանդիպումները, երբ քննարկվում էին տեխնիկական կամ ենթակառուցվածքների անխափան աշխատանքի հետ կապված հարցեր, նշանակում են, որ Ադրբեջանը հասկանում է, որ իր նպատակների իրականացումն անտեսանելի է։

Վերջին հանդիպման հետ կապված Ադրբեջանը հայտարարություն է տարածել ինչ-որ ինտեգրման մասին, բայց մենք որոշել ենք, որ քննարկումներ կամ շփումներ կարող են լինել միայն այն խնդիրների շուրջ, որոնք կան։ Դրանք ներառում են գազի եւ էլեկտրամատակարարման խոչընդոտների վերացումը, ինչպես նաեւ ճանապարհի արգելափակման վերացումը։

Մենք դրսեւորեցինք կառուցողականություն եւ դեռեւս 2022 թվականի դեկտեմբերին Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարեցինք, որ ադրբեջանցիները կարող են մեկ այց կատարել եւ համոզվել, որ Արցախի հանքերը խնդիրներ չեն ստեղծում մերձակա ադրբեջանական բնակավայրերի համար։ Բայց մենք այս մոտեցումից նույնպես հրաժարվեցինք, քանի որ ստեղծված մթնոլորտում անիմաստ էր որեւէ հարց քննարկել։

Ինչ վերաբերում է էքսպանսիոնիստական մտադրություններին, ապա Բաքուն միշտ էլ աչքի է ընկել նման մոտեցումներով։ Մենք հասկանում ենք, որ պետք է հասնենք մի կետի, որտեղ բոլորը պետք է սթափ գնահատեն իրավիճակը եւ փորձեն հարցը լուծել միջազգային իրավունքի շրջանակներում։

Ադրբեջանը կամ ինքը, կամ միջազգային խոշոր խաղացողների ճնշման տակ պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ, որոնցում կլինի վերը նշված բովանդակությունը»,- հավելել է պետնախարարը։

Գուրգեն Ներսիսյան Տեսանյութ բանակցություններ Արցախ Ադրբեջան Հայաստան խմբագրի ընտրանի

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին