Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ երեք հոգանոց պատվիրակություն կգործուղվի Ղազախստան՝ կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կարճաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով:
Պատվիրակությունը Ղազախստան կմեկնի մարտի 15-22-ը:
Պատվիրակության կազմում են վարչապետի աշխատակազմի ղեկվարի օգնական Աշոտ Առուշանյանը, ԱԳՆ աշխատակազմի մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի վարչության աշխատակից Թամարա Հովնանյանը եւ ԿԸՀ աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ Սեդաննա Մարգարյանը: