f

Անկախ

Արցախի իշխանությունների սխալ քայլերի պատճառով է, որ Ադրբեջանը կամ–կամի պահանջներն է առաջ քաշել. Դավիթ Գալստյան


Երբ Արցախի իշխանությունն ընդունում էր Ադրբեջանի պայմանները, բնական է, որ Ադրբեջանն ավելացնելու էր ճնշումներն ու նոր պայմաններ առաջ քաշեր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը՝ անդրադառնալով Արցախի նախագահի հայտարարությանը, թե ադրբեջանական կողմը փոխանցել է, որ կամ ընդունում եք ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ առկա խնդիրներին որեւէ լուծում չի լինելու, հակառակը՝ լինելու են ավելի կոշտ եւ կտրուկ քայլեր:

«Օրեր առաջ Արցախի նախագահի խոսնակը հայտարարում էր, որ Ադրբեջանի հետ հանդիպումները կառուցողական մթնոլորտում են անցել եւ «կառուցողական» Ադրբեջանը կատարեց այնպիսի մի քայլ, որ այսօր նախագահը հայտարարում է, որ Ադրբեջանը ինտեգրացիայի հարցում այսպիսի պայմաններ է դրել։ Դա բնական է, քանի որ ընդունելով Ադրբեջանի պայմանները, Ադրբեջանն ավելացնելու էր ճնշումներն ու նոր պայմանները։ Մենք նախագահին այդ մասին ասել էինք բլոկադայի առաջին օրերին, բայց տեսանք, որ Արայիկ Հարությունյանը մի պահ հրաժարվեց եւ հրավիրեց ոչ ընդլայնված կազմով Անվտանգության խորհրդի նիստ ու որոշում կայացրեցին Ադրբեջանի նախապայմաններն ընդունել, բանակցությունները վերսկսել, եւ շփումների արդյունքում ունեցանք այն՝ ինչ ունեցանք։ Ադրբեջանի պահանջներն ավելացան ու մենք հայտնվել ենք նույն իրավիճակում, ինչ մինչեւ Ադրբեջանի պահանջներն ընդունելն էինք, ավելին՝ հիմա մի բան էլ ավելի վատ վիճակում ենք հայտնվել»,– ասաց Դավիթ Գալստյանը։

Արցախի նախագահը հայտարարել էր նաեւ, որ ժողովրդի գերակշիռ մեծամասնությունն ընդունում է՝ անկախության իրավունքից, ինքնորոշման իրավունքից չենք շեղվելու, ինչը նշանակում է, որ  առաջիկայում  ունենալու ենք տարբեր զարգացումներ, իրավիճակներ, որոնց պետք է դիմակայել։

«Մենք ընտրում ենք՝ կամ շարունակել պայքարը, որն ընտրել ենք,  կամ եթե կան այնպիսի տրամադրություններ հանրության մեջ, որ պետք է ընդունել Ադրբեջանի կողմից ներկայացված առաջարկությունը, ապա հնարավորություն ունեն իրենց քաղաքացիական իրավունքների շրջանակում բարձրաձայնել եւ ասել, որ մեր ընտրած ճանապարհը սխալ է, փորձեն ձեւավորել այդ տրամադրությունները, երկրում ձեւավորեն նոր իշխանություն: Բայց քանի որ մենք ընտրել ենք պայքարի ճանապարհը, խնդրում եմ առաջին հերթին հարգել մեր որոշումը եւ ամեն նման մի երեւույթի չարձագանքել եւ ներքաղաքական որեւէ ենթատեքստ չտալ»,- ասել էր Արայիկ Հարությունյանը։

Դավիթ Գալստյանի խոսքով՝ Արայիկ Հարությունյանը պայքարի որեւէ քայլ չի նախանշում, այլ միայն հայտարարում է այդ մասին։

«Դրանք զուտ խոսքեր են, առաջին անգամը չէ, որ Արայիկ Հարությունյանի  հայտարարությունները հակասում են իրար։ Նախ հայտարարում էին, որ ադրբեջանական կողմի հետ հանդիպումները կառուցողական են, հիմա էլ նշում են, որ Ադրբեջանն այսպես ասած՝ կամ–կամի քաղաքականությունն է որդեգրել։ Այս իշխանությունները չեն կարողանում ճիշտ եւ ժամանակին կողմնորոշվել, թե երբ ինչ պետք է արվի ու իրենց սխալ քայլերի պատճառով է, որ Ադրբեջանը կամ–կամի պահանջներն է առաջ քաշել Արցախի առաջ»,– ասաց պատգամավորը։

Հարցին՝ ի՞նչ պետք է անեին Արցախի իշխանությունները, որ նման իրավիճակում չհայտնվեր երկիրը, Դավիթ Գալստյանն ասաց.

«Արցախի իշխանությունները պետք է ականջալուր լինեին, երբ փետրվարի 22–ին, երեք քաղաքական ուժեր հայտարարեցին, որ չգնա պայքարից հրաժարվելու ճանապարհով, չտրվի Ադրբեջանի պահանջներին, չազատի պենախարարին, չվերսկսի շփումները, բայց նա չգիտես ինչու դրանից հետո կտրուկ փոխվեց, քաղաքական ուժերին անտեսելով որոշումներ կայացրեց ու հայտնվեց այսպիսի իրավիճակում։ Իշխանություններն այս երկիրը տանում են կործանման՝ իրենց վարած քաղաքականությամբ»։

Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, Դավիթ Գալստյանի խոսքով՝ «օր առաջ պետք է ազատվել պարտված իշխանություններից»։

Հայաստան Դավիթ Գալստյան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին