f

Անկախ

Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալը շարունակում է տնօրինել երկու ՍՊԸ-ների բաժնեմասերը, ՍՊԸ-ներից մեկը շարունակում է հաղթարշավը պետգնումներում


Վարչապետի աշխատակազմի տեղակալ Բագրատ Բադալյանին պատկանող «Ճաննախագիծ» ինտիտուտ ՍՊԸ-ն շարունակում է ակտիվությունը պետգնումներում: Դատելով տասնյակ պայմանագրերից՝ կարելի է ասել, որ Բադալյանի ընտանեկան ընկերությունը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ֆավորիտ գործընկերն է:

Այս ընկերությունում 2007-2010 թթ. Բագրատ Բադալյանը զբաղեցրել է փոխտնօրենի պաշտոնը, իսկ 2023 թ. փետրվարին ՍՊԸ-ի կողմից Էլեկտրոնային ռեգիստրի հարթակում հանրայնացված իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրով վերահաստատվում է՝ 2020 թվականի ապրիլի 16-ից այս ընկերության իրական շահառու է դարձել Բագրատ Բադալյանը՝ 88.13 տոկոս մասնակցության չափով:

2018 թ. քաղաքական հայտնի իրադարձություններից հետո «Ճաննախագիծ» ինտիտուտ ՍՊԸ-ի հետ կնքվել է պետգնման 65 պայմանագիր, որից 4-ը հրատապ մեկ անձ ընթացակարգով, իսկ 31-ը՝ մեկ անձ ընթացակարգով: Ուշագրավ է, որ պետգնումներում ընկերության ակտիվությունը սկսվել է հենց 2020 թվականի ապրիլից, երբ Բադալյանը դարձել է ՍՊԸ-ի 88.13 տոկոս բաժնեմասի սեփականատեր. բավական է նշել, որ մինչ այդ, օրինակ, ողջ 2019 թվականին, ընկերության հետ կնքվել է միայն 1 պետգնման պայմանագիր:

Սա էլ դեռ ամենը չէ՝ իրական շահառուների մասին այս տարվա փետրվարին հրապարակված մեկ այլ հայտարարագրով պարզ է դառնում, որ Բագրատ Բադալյանը շարունակում է տնօրինել «ԴՈՌԶՆԱԿ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասերը:

2021 թվականի դեկտեմբերի իր հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը լրագրողի հարցմանն ի պատասխան՝ անդրադարձել էր իր աշխատակազմի ղեկավարի տեղակալին պատկանող ընկերությանը՝ հետևյալ դիտարկմամբ.

«Դուք խոսում եք վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի ընտանիքին պատկանող ընկերության մասին, բայց չի ասվում, որ այդ ընկերությունը զբաղվում է ճանապարհների նախագծմամբ: Հիմա հարց՝ այդ ընկերությունն այդ մարդու՝ նախարարի տեղակալ լինելուց առաջ գոյություն ունեցե՞լ է, թե՞ գոյություն չի ունեցել»:

Քանի որ այս հարցի պատասխանը չի հնչել եթերում, փորձենք պատասխանել՝ այո, ընկերությունը գոյություն ունեցել է, սակայն այնքան «չի սիրվել» պետգնումների համակարգում, որքան Բագրատ Բադալյանի՝ պետական կարիերայի պիկին, և նաև մեկ հավելում՝ «Բադալյանի ընտանիքին պատկանող բիզնես» ձևակերպման մեջ պետք է հստակեցվի՝ այդ բիզնեսում 88.13 տոկոսը հենց Բագրատ Բադալյանինն է:

Ի դեպ, Բագրատ Բադալյանի անունը հանրային լայն շրջանակներին նաև հայտնի դարձավ ԱՄՆ-ում 584 հազար 950 ԱՄՆ դոլարով անշարժ գույքի ձեռքբերումից հետո։

Բագրատ Բադալյանի պետական կարիերան սկսվել է 2018-ի հայտնի իրադարձություններից հետո. 2018-2019 թթ. եղել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար, 2019-2020 թթ.՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար, 2020-ի փետրվար-նոյեմբեր ամիսներին՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական, 2020-2021 թթ.՝ նույն փոխվարչապետի գրասենյակի ղեկավար, 2021-ի օգոստոս-նոյեմբեր ամիսներին՝ ՊԵԿ նախագահի խորհրդական, իսկ 2021-ի հոկտեմբերից մինչ օրս վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալներից մեկն է։

Աղբյուրը՝ 168.am

Նիկոլ Փաշինյան Կոռուպցիա պետական գնումներ Հայաստան Բագրատ Բադալյան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին