f

Անկախ

Գլխավոր դատախազուհին ոչ թե խելացի և ազատ, այլ ընդամենը ինքնահավան, մեծամիտ տիկին է։


ՈՉ ԹԵ ԽԵԼԱՑԻ և ԱԶԱՏ, ԱՅԼ՝ ԻՆՔՆԱՀԱՎԱՆ և ՄԵԾԱՄԻՏ

Այսօր, մարտի 8-ի առթիվ ՀՀ գլխավոր դատախազուհին իր ստրկատիրուհու կազմակերպած միջոցառմանը կրակոտ ելույթ է ունեցել։ Նա հպարտորեն խոսել է կնոջ ազատության մասին և շեշտել, որ միայն խելացի կինը կարող է ազատ լինել։ Նրա խոսքերից պարզ երևում է, որ խելացի, ուստի և ազատ կին ասելով նա առաջին հերթին ինքն իրեն նկատի ունի։Սա դասական մեծամտության և ինքնահավանության դրսևորում է։ Երբ մարդն ինքն իրեն համարում է խելացի, նա , մեղմ ասած այնքան էլ խելացի չէ։ Հավանաբար, տիկին դատախազուհին դպրոցում և համալսարանում եղել է գերազանցիկ, ուստի և ըստ իրեն՝ խելացի։ Նա բոլոր առարկաներն անգիր է սովորել, բայց երբևէ չի վիճել, ընդդիմացել որևէ դասագրքային դրույթի հետ։ Գերազանցիկ լինելը բնավ չի նշանակում լինել խելացի, որպես կանոն լինում է հակառակը։Իսկ մեծամտությունը արդեն․․․

Հիշեցի Լև Տոլստոյի բանաձևը․ «Մարդը կոտորակ է։ Կոտորակի համարիչը այլոց կարծիքն է մարդու մասին, իսկ հայտարարը մարդու կարծիքն է իր մասին»։ Կարծում եմ բոլորին պարզ է։

Ինչ վերաբերում է ազատ կին լինելուն, որի մասին նույնպես մեծամտորեն ասում է տիկին դատախազուհին, ապա սա արդեն առնվազն քմծիծաղ է առաջացնում։ Այսպես տիկին «ազատ» դատախազուհին իր ստրկատիրոջ պատվերով քր․ գործեր է թխում ընդդիմադիր գործիչների դեմ, բայց «մոռանում» Արա Մխիթարյանի դաժան ծեծը, Մհեր Եղիազարյանի, Արմեն Գրիգորյանի, Սոնա Մնացականյանի ողբերգական մահերը, Ապարանում երեք երիտասարդների սպանությունը, Էդգար Ղազարյանի ծեծը, ոստիկանական բաժանմունքում փաստաբանների ծեծը։

Այնպես որ գլխավոր դատախազուհին ոչ թե խելացի և ազատ, այլ ընդամենը ինքնահավան, մեծամիտ տիկին է։

Ավետիք Իշխանյան ՖԲ Գրառում Աննա Վարդապետյան Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին