f

Անկախ

Անի Արոյան․ «Հաղթանակը պարտավորեցնում է չնահանջել և առաջ շարժվել»


Վերջերս Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկի "Siam World" մարզադահլիճում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի մրցաշարում 52 կգ քաշային կարգում հայազգի Անի Արոյանը, իրեն լավագույն կողմերով դրսևորելով, 8-ռաունդանոց մենամարտում  նոկաուտով հաղթեց մրցակցին՝ Ռունգնապա Կիովրակչանգին՝ նվաճելով WIBA վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումը:
Անկախի հետ զրույցում հայ մարզուհին խոսում է նախապատրաստական շրջանի մասին, կիսվում է տպավորություններով, երազանքների իրականացման ճանապարհին կարևորելով՝ ցանկությունն ու ձգտումը։


-Շնորհավորում ենք տպավորիչ մենամարտ անցկացնելու և հաղթանակ տոնելու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել։
-Շնորհակալ եմ։ Մենամարտին նախապատարստավել եմ բավական լավ։ Մարզվում եմ Դուբայում  «Kuma Team» ակումբում Ասկար Նուրմախանբեթովի    և  հեռահար՝ իմ անձնական մարզիչ Վազգեն Բադալյանի գլխավորությամբ․ գրեթե ամեն օր մենք կապի մեջ ենք։ Մարզումներիս ընթացքում շեշտը դրված էր ֆիզիկական պատրաստվածության և տեխնիկայի զարգացման վրա, քանի որ առաջին անգամ պետք է 8-ռաունդանոց մեանամարտ անցկացնեի․ նախորդ մենամարտերս եղել են 6 և 4-ռաունդանոց։
Տրամադրվածությունս հաղթկան էր։ Հաղթելու նպատակով էի գնացել Թաիլանդ։ Մենակ էի գնացել, քանի որ մարզիչս ֆինանսական խնդիրների պատճառով չկարողացավ գալ։ Ինձ այնտեղ ռինգ մտնելիս ուղեկցեցին Հնդկաստանի, Պակիստանի, Աֆղանստանի ներկայացուցիչներ, որնց և  շնորհակալ եմ օգնության համար։


 

-Մենամարտի ընթացքի, Ձեր մրցակցի մասի ի՞նչ կասեք։ Նախապես հասցրե՞լ էիք ծանոթանալ նրա գործելաոճին ռինգում։
-Այո՛,  ուսումնասիրել էի հակառակորդիս ոճը, նրա ուժեղ և թույլ կողմերը։ Յուրաքանչյուր մենամարտից առաջ ես ու մարզիչս նախապես ուսումնասիրում ենք։
Մենամարտի 1-ին, 2-րդ ռաունդներում ուսումնասիրում էի մրցակցիս, հետո անցա մեր պլանավորած տակտիկական քայլերին․ 3-րդ  ռաունդում մեկ նոկդաուն, 4-րդում՝ հաջորդը և վերջին հարվածը՝ նոկաուտ։


-Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը։
-Սա իմ 8-րդ հաղթանակն է, առաջին երազանքի մինիմումը կատարվեց, շարժվելու եմ առաջ՝ նոր բարձունքներ նվաճելու։
Նախորդ մենամարտերն անցկացրել էի 55 կգ քաշային կարգում, բայց քանի որ ձեռնոց էին նետել 52 կգ քաշային կարգում, շատերն ասում էին որ չեմ կարող իջնել, դա իմ քաշը չի, բարձրահասակ եմ այդ քաշի համար և այլն։ Ես որոշեցի ու արեցի և այժմ WIBA վարկածով աշխարհի չեմպիոն եմ 52 կգ քաշային կարգում։ Հաղթանակն ավելի պարտավորեցրեց չնահանջել, շարժվել առաջ և միայն հաղթել։


-Ինչպե՞ս սկսեցիք զբաղվել սպորտով, մարզաձևի ընտրությունն ինչո՞վ էր պայանավորված։
-9 տարեկանից Ստեփանավանում զբաղվել եմ «Դոքանդո» կարատեով՝ սենսեյ Կարո Ղարաջյանի գլխավորությամբ, եղել եմ Հայաստանի չեմպիոն, միջազգային մրցաշարերի հաղթող։
Այնուհետև 2 տարի զբաղվել եմ հանդբոլով և 15 տարեկանում միայն նոր սկսել եմ զբաղվել բռնցքամարտով։ Իհարկե շատ դժվար էր կարատեից հետո զբաղվել բռնցքամարտով։
Մինչև բռնցքամարտով զբաղվելը, միշտ հետևել եմ հայ բռնցքամարտիկների Արթուր Աբրահամի, Վիկ Դարչինյանի, ինչպես նաև Մայք Թայսոնի, Մուհամեդ Ալիի, Հոլիֆիլդի ելույթներին։
Մարզումներս սկսել եմ Վազգեն Բադալյանի գլխավորությամբ։ Մեր ակումբում փակցված էր  Վիկ Դարչինյանի նկարը, միշտ բարի նախանձով նայում էի, պրոֆեսիոնալ բռնցքամարտում ուզում էի լինել առաջինը, ցանկանում էի կրկնել Վիկ Դարչինյանի հաջողությունը՝ նվաճելով WBA, WBC, IBF, IBO վարկածով չեմպիոնական գոտիները։ Հուսով եմ` կհասնեմ այդ տիտղոսներին։ Հաջողության հասնելու համար հարկավոր է կամքի ուժ, աշխատասիրություն և ձգտում։


-Ընթացքի մեջ գարնանային մեկամսյակն է, սիրով շնորհավորում ենք։
-Շնորհակալ եմ։ Ես  էլ շնորհավորում եմ բոլոր կանանց և աղջիկների մեկամսյակը, ցանկանում եմ առողջություն, հաջողություն և ձգտում՝ հասնելու իրենց նպատակներին իրենց նախասիրած բնագավառներում։

պրոֆեսիոնալ բռնցքամարտ Սպորտ Հայաստան Դուբայ հաղթանակ Անի Արոյան հարցազրույց խմբագրի ընտրանի

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին