f

Անկախ

«Սասունն իսկական մարտիկ էր»: Հետախույզ Սասուն Սուլեյմանյանն անմահացել էր Եղնիկներում


Ուշացած դաշտային ծաղիկները

Արցախում գարուն է, բայց Իննայի համար Սասունի դաշտային ծաղիկներն ուշանում են… Դիրքերից նրա վերադարձին ավանդական դարձած խմորեղենն էլ չի պատրաստում Իննան: Սասունը չի վերադառնալու, ծաղիկներն այդպես էլ չեն հասնելու կնոջը: Գարունը կորցրել է իր գույնն ու բույրը. շրջափակման 88-րդ օրն են ապրում Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած Սասունի կինն ու երեք երեխաները` երկնքից մի կտոր լույս պոկելու հույսով:

Կրտսեր սերժանտ Սասուն Սուլեյմանյանը պարտադիր զինծառայությունից հետո պայմանագրային զինծառայության էր անցել «Հատուկ նշանակության ջոկատում»՝ զբաղեցնելով ՀՆ 4-րդ խմբի 2-րդ ջոկի հետախույզ-սակրավորի պաշտոնը։ Ֆիզիկապես  կոփված երիտասարդն Արցախյան ապրիլյան պատերազմի մասնակից էր։ Ապրիլյան պատերազմից հետո աշխատանքի էր անցել «THE HALO TRUST»-ում` որպես ջոկատի հրամանատար:

2019 թվականին նորից ծառայության էր անցել Արցախի պաշտպանության բանակի հատուկջոկատայինների խմբում` որպես հետախույզ-վարորդ:

Սասունն Իննայի եղբոր մտերիմ ընկերն էր: Ամուսնացել են Սասունի մայրիկի ծննդյան 50 ամյակին: Մորն ասել է` ծննդյան տարեդարձին նվեր հարս է բերելու:

«Իննուսիկ էր ասում ինձ: Շատ լավ ամուսին էր. հոգատար, ջերմ, երբեք ինձ հետ բարձր տոնով չէր խոսել, յուրաքանչյուր  ճաշից  հետո  միշտ շնորհակալություն էր հայտնում»,- ասում է Իննան:

Կինը պատմում է, որ նրանց առաջնեկն արատով էր ծնվել և մահացել: Ընդամենը մի քանի օր էր ապրել: Իննան այդ ժամանակ շատ ծանր էր տարել երեխայի կորստյան ցավը, զգացել էր` թեև Սասունը նրան սփոփում էր, բայց նրա համար էլ էր շատ ծանր:

Արցախյան առաջին ազատամարտում հորը կորցնելուց հետո փոքր տարիքից  Սասունն աշխատել և օգնել է մայրիկին: Նա երբեք ընտանիքի անդամների միջև տարբերություն չէր դրել, նրա համար բոլորը հավասար էին:

Մորն Աստծո պես սիրում ու պաշտում էր,  ընկերների հետ խոսում էր ամեն ինչից: Սասունի մայրը միշտ որդուց էր խորհուրդ հարցնում ու առաջնորդվում դրանով: Որպես եղբայր` յուրահատուկ էր: Դավիթին հարգում ու սիրում էր որպես մեծ եղբայր: Առանձնահատուկ վերաբերմունք էր ցուցաբերում փոքր եղբոր` Մհերի նկատմամբ` միշտ պաշտպանելով նրան: Մհերի կինը` Անին, պատմում է, որ Սասունը հոգատար, սրտացավ, բարի, ընկերասեր մարդ էր: Անգամ զարմանում էին` ինչպե՞ս կարող էր մարդն իր դժվար կանքի և կորուստների հետ շարունակեր մնալ բարի  և կյանքով լի:

«Մենք միշտ ապրում ենք, մտածելով, թե  հաջորդ օրն ինչ ենք անելու: Խնայում ենք ինչ-որ բան հաջորդ օրվա ու ապագայի համար: Սասունն այդպես չեր ապրում, նա ապրում էր օրով. այդ օրն արթնացել էրանիմաստ չեր անցկացնում, շուտ մի բան էր կազմակերպում, որ օրը հագեցած անցներ», -ասում է Անին:

Հաճախ էր հարազատներին քաղաքից  դուրս լավ վայր տանում, ձեռքի վերջին գումարն էլ ծախսում էր, միայն թե լավ ժամանակ անցկացնեին։

«Մարդիկ հաճախ ասում են` պետք է քեզ նվիրես  կամ հայրենիքին, կամ ընկերներին, կամ ընտանիքին, բայց Սասունն այնքան մեծ սիրտ ուներ, որ ընտանիքը, ընկերները և հայրենիքը նրա սրտում միաժամանակ էին ապրումԵս երբեք չեմ ասում` Սասունը գնացել է միայն հայրենիքի համար: Սասունը գնացել է  հայրենիքի, ընկերոջ և  ընտանիքի համար»,-ասում է Անին:

Կնոջ հանդեպ առանձնահատուկ ուշադիր էր Սասունը: Շատ էր սիրում իր երեխաներին: Փոքրը` Արսենը, չնայած մեկ տարեկան էր, բայց շատ կապված էր հոր հետ: Պատերազմի օրերին Սասունը երեխաների հետ հաճախ էր խոսում: Հուսադրում էր` ամեն ինչ լավ է լինելու:

«Պատերազմի առաջին օրը չենք էլ հասցրել հրաժեշտ տալ իրար, վազելով գնացել է»,- ասում է Իննան:

Վերջին օրն էլ զանգել և ասել էր, որ պետք է ամեն ինչին պատրաստ լինել: Կինը լացել էր, նա էլ խնդրել էր` չլացել, ուժեղ լինել:

«Զգացել էր, որ կարող է հետ չվերադառնար»,- ասում է Իննան:

Սասունն իսկական մարտիկ էր

Ծառայակից ընկերոջ`Վիգենի խոսքով` Սասունը նվիրված էր բոլորին, դրական ու ընկերասեր մարդ էր: Անկախ այն հանգամանքից, թե տվյալ մարդու հետ մտերիմ էր նա, թե` ոչ, ցանկացած հարցում առաջինն էր օգնության հասնում: Նախաձեռնել էր ցանկացած հարցում վիրավոր ընկերներին և զոհված ընկերների ընտանիքներին օգնելու:  

«Մեր ծառայության ընթացքում որևէ դեպք չեմ հիշում, որ նրան կբնութագրեր վատ կողմերից»,- ասում է նա:

Արցախյան 44-օրյա պատերազմի առաջին վայրկյանից Սասունը հերոսաբար մարտնչել է թշնամու դեմ՝ փրկելով ավելի քան տասնվեց անձի կյանք։ Սեպտեմբերի 27-ի առավոտյան զորամաս էր եկել: Սեպտեմբերի 29-ին առաջադրանք էր ստացել`Մատաղիս և Թալիշ զինամթերք հասցնելու և վիրավորներին ու զոհվածներին տարհանելու: Ավիացիոն հարվածների տակ նա վիրավորներին տեղափոխել էր Մարտակերտի և Ստեփանակերտի զինվորական հոսպիտալներ:

Հաջորդ օրը մյուս խմբի հետևից պետք է գնար, բայց անձնակազմը հետ էր քաշվել, Սասունին էլ կապ էին տվել` հետ վերադառնալ իրենց  տեղակայման վայր:

Հոկտեմբերի 3-ին Եղնիկներ են գնացել: Սասունը հետախույզ-վարորդ էր, և նրա գործն անձնակազմի և զինամթերքի տեղափոխման հետ էր կապված: Նա կարող էր չմասնակցել մարտական գործողություններին, բայց առաջինն էր դիմել Արեգա սարի մարտական գործողություններին մասնակցելու խնդրով: Ունենալով որոշակի փորձ`որոշել էր, որ պետք է մասնակցեր դրանց:

«Նա թիկունքի մարդ չէր, իսկական մարտիկ էր: Հայրենասիրությունը փոքրուց էր նրա մեջ»,- ասում է Վիգենը:

Հոկտեմբերի 5-ին համահավաք անձնակազմով հարձակման են անցել Արեգա սարը հետ վերցնելու: Առաջին մարդն էր, որ աշտարակի տակից կապ էր տվել, որ ընկերները հանգիստ առաջ գան: Այդտեղ շատ զոհեր են ունեցել: Ծառայակից ընկերներից Դավիթ Համբարձումյանը Սասունի մեքենայով անտառի ճանապարհով օգնության էր շտապել, սակայն ականի վրա պայթել է: Սասունը կապ էր տվել և հայտնել դրա մասին: Հենց այդ ժամանակ էլ անմահացել է նա:

Վիգենը հիշում է, որ 2010 թվականի չարաբաստիկ մի օր վիրավորվել էր և հայտնվել 150 մ հեռավորության վրա չեզոք գոտում: Սասունն առաջինն էր շտապել Վիգենին օգնության:

Սասուն Սուլեյմանյանը հուղարկավորվել է Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոցում: Հետմահու պարգևատրվել է «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի և «Մարտական ծառայություն» մեդալներով։

Հասմիկ Հակոբյան

Սասուն Սուլեյմանյան 44-օրյա պատերազմ Հասմիկ Հակոբյան խմբագրի ընտրանի

«Ժողովուրդ». Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը
Նիկոլեանը մանաւանդ փափաքում է որ որեւէ ճանապարհորդող կամ սահման անցնող մեր Սուրբ Եկեղեցու հոգեւորական իրեն այցելի
«Իրավունք». Նիկոլը փորձում է «կոնտրոլից» դուրս չթողնել յուրայիններին
Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՀՀ ՊՆ պարզաբանումը
«Իրավունք». Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվել
«Փաստ». Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ
Մայիսի 7-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները բարձրացել են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203. «Ժողովուրդ»
Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ. «Ժողովուրդ»
Աշխատանքի բաժանում է արվել․ «Հրապարակ»
«Հրապարակ». Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով
Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ»
Սեւան-Երեւան մայրուղին այսօր
«Հրապարակ». Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու
«Փաստ». Աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքում
Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»
Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ»
«Ժողովուրդ». Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը
«Ժողովուրդ». Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձել
«Փաստ». Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում
Ամբողջ աշխարհին ակնհայտ է, որ մենք բոլորս Նիկոլ կամ քպ չենք. Քրիստինե Վարդանյան
Իշխանական էժանագին քարոզիչնե՛ր, ավելի լավ է սկսեք փրկօղակներ փնտրել. Արտակ Զաքարյան
Նազենի Հովհաննիսյանը նույնպես Սոլակ գյուղում է
ԵԱՏՄ-ի մասով Փաշինյանը տակտիկական խաղ է վարում․ նա շատ լավ գիտի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում սոցիալական ցնցnւմներն անխուսափելի են․ Աշոտյան
Ավելին
Ավելին