f

Անկախ

Մշակութային արժեքների արտահանման գործընթացը կիրականացվի ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում


ՀՀ կառավարության նիստում հավանության է արժանացել «Մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր (եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու կարգը և ձևը հաստատելու մասին» որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Այն պայմանավորված է ՀՀ արտաքին առևտրի հարթակի և պետական կառավարման մարմինների միջև փոխգործակցության մեկ միասնական հարթակի ներդրմամբ։ Համաձայն որոշման՝ մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) ստանալու համար ֆիզիկական և իրավաբանական անձինք հայտը և ուղեկցող փաստաթղթերը պետք է ներկայացնեն էլեկտրոնային եղանակով՝ ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (www.sw.gov.am) համակարգի միջոցով՝ ենթահայտ  լրացնելու և Կառավարության սահմանած կարգով նույնականացում անցնելու միջոցով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

Լիազոր մարմնի կողմից եզրակացությունը տրամադրվում է էլեկտրոնային եղանակով: Եզրակացությունը, բացառությամբ ՀՀ պետական կառույցների կարիքների համար իրականացվող գործարքների, անհաղթահարելի ուժի առկայության դեպքերի, ինչպես նաև օտարերկրյա պետական մարմիններին, իրավաբանական և ֆիզիկական անձանց ներկայացնելու անհրաժեշտության դեպքի, կարող է տրամադրվել նաև թղթային տարբերակով:

Օտարերկրյա քաղաքացիների հայտերը կարող են մուտքագրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համապատասխան աշխատակիցները։

Այսպիսով՝ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան համակարգի ներդրման արդյունքում կստեղծվեն առավել հարմարավետ պայմաններ, քանի որ արտաքին առևտրի շրջանակում ՀՀ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի ստացման և ներկայացման գործընթացը կիրականացվի էլեկտրոնային համակարգի միջոցով:

Բացի այդ՝ այն համահունչ կլինի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև մշակութային արժեքների տեղափոխման մասին» համաձայնագրի պահանջներին, որով նախատեսվում է  մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման եզրակացությունների տրամադրման թվայնացում, տեղեկատվության փոխանակում և այլն:

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԱՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

 

ՀՀ ԿԳՄՍ մշակութային արժեքներ Հայաստան

ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ավելին
Ավելին