f

Անկախ

«Հրապարակ». Արցախում վարելահողեր շատ չկան, լավ թիքեն թուրքը գրավել ա, մնացել են պակաս-պռատ մասերը


71-ամյա Սամվել Արզումանյանն ապրում է Արցախի Ճարտար գյուղում: Ասում է, որ հայ ժողովուրդը քարից հաց քամող ժողովուրդ է: Արցախցի-հայաստանցի տարանջատումն էլ անընդունելի է համարում։

Մենք հետաքրքրվեցինք, թե ինչ են անում Արցախի գյուղացիները, սկսե՞լ են արդեն հողի մշակման աշխատանքները, պատրաստվո՞ւմ են վարուցանք անել եւ գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվել, որ իրենց պարենային նվազագույն պահանջները կարողանան բավարարել եւ կախված չլինեն Հայաստանից եկող մթերքի քանակից։


Մեր զրուցակիցն ասաց. «Լեռներով շրջապատված մարդիկ գյուղատնտեսությամբ զբաղվել այնքան էլ չեն սիրում։ Արարատյան դաշտում ապրող մարդն ավելի շատ է զբաղվում գյուղատնտեսությամբ, քան մենք, դե՝ հող էլ չի մնացել, որ վարենք-ցանենք: Քանի որ ճանապարհը փակ ա, հաց չկա, կարտոշկա չկա, միրգ-բանջարեղեն չկա, մարդիկ ստիպված գյուղատնտեսությամբ են զբաղվում, սակայն ոչ բոլորը: Հիմնական խնդիրն էստեղ այլ է` վարելահողեր շատ չկան, լավ թիքեն թուրքը գրավել ա, մնացել են պակաս-պռատ մասերը»:

Նա հայրենի գյուղում մեծ այգի ունի` այս տարվա գյուղատնտեսական աշխատանքները դեռ չի սկսել, դեռ այգին է կարգի բերում, որոշել է այս տարի ամեն ինչ ցանել` լոբի, կարտոֆիլ, վարունգ, լոլիկ, եգիպտացորեն, բողկ: «Մեր հույսը պետք ա մեզ վրա դնենք, տի ա»,- ասաց նա:

Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանն էլ «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ թեեւ Արցախի մասին, իր բնութագրմամբ` հիմար-հիմար դուրս տվողներն օր-օրի շատանում են, սակայն արցախցին լուրջ ու մարտական է տրամադրված: Արցախահայությունը ոչ մի կերպ չի պատրաստվում լքել իր հողը.

«26 հեկտար վարելահող ունեցող Կարմիր գյուղում արդեն իսկ 23 հեկտարը վարել-ցանել են, մնացածն էլ հետագայում կցանեն: Հիմնականում հացահատիկ են ցանում: Աշխատանքներն անում են տեղի բնակիչները: Օրինակ` Մարտակերտի շրջանում համեմատության մեջ գյուղատնտեսությամբ` վարուցանքով զբաղվելն ավելի տարածված է: Չնայած նրան, որ մարդիկ մտածմունքներ շատ ունեն, միեւնույն է՝ պայքարում են ու ամեն գնով պայքարելու են: Ապրելուն տրամադրված են մարդիկ, եթե անգամ կան մարդիկ, որոնք հիասթափված են, ապա նրանք չնչին թիվ են կազմում, արցախահայության մեծամասնությունը, հույսն իր վրա դրած, փորձում է պայքարել, ամեն ինչ անելու ենք` մեր հայրենիքը շենացնելու համար»:

 

Արցախի շրջափակում վարելահող գյուղատնտեսություն Հայաստան

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին