f

Անկախ

Էդմոն Մարուքյանը պարզաբանել է՝ Արցախ այցի նպատակը


«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի որոշմամբ` ես և Մանե Թանդիլյանն այցելել ենք Արցախ. այցի նպատակն էր մինչեւ Արցախի իշխանությունների պաշտոնավարման սահմանադրական ժամկետների ավարտը հանդիպել Արցախի գործող իշխանություններին եւ մեր երախտիքի խոսքը հայտնել այս տարիների ընթացքում նրանց կատարած աշխատանքի եւ մեր համագործակցության համար։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա, մասնավորապես, ընդգծել է. «Մայիսի 10-ին եւ 11-ին հանդիպել ենք նախագահ Բակո Սահակյանի, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, ինչպես նաեւ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ։

Բակո Սահակյանի հետ քննարկել ենք Արցախի եւ Հայաստանի խորհրդարանական կապերի զարգացմանը, հայկական երկու պետությունների ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող տարբեր հարցեր:

Արցախի ԱԺ նախագահն էլ իր հերթին խոսելով երկու խորհրդարանների համագործակցության մասին՝ բարձր գնահատեց այն եւ համոզմունք հայտնեց, որ Արցախի Հանրապետության 7-րդ գումարման խորհրդարանի հետ կապերն ավելի կխորանան՝ հատկապես խմբակցությունների եւ մշտական հանձնաժողովների մակարդակում:

ԱՀ ԱԺ նախագահի հետ հանդիպմանը ներկա էին նաեւ նրա տեղակալ Վահրամ Բալայանը եւ ԱԺ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը:

Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ քննարկել ենք հոգեւոր անվտանգությանը, հայկական ինքնությանն ու ազգային-հոգեւոր ժառանգության պահպանմանն առնչվող հարցեր։

Ոչ պաշտոնական հանդիպում ենք ունեցել նաեւ Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ եւ քննարկել ապագա համագործակցությանն առընչվող հարցեր»:

Լուսավոր Հայաստան Էդմոն Մարուքյան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին