f

Անկախ

Մեծ Բրիտանիան 576 միլիոն դոլար կտրամադրի Ֆրանսիայի հետ անօրինական ներգաղթի դեմ պայքարի շրջանակներում


Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ առաջիկա երեք տարիների ընթացքում 576 միլիոն դոլար կվճարի՝ Լա Մանշով ապօրինի ներգաղթի դեմ պայքարելու համար Ֆրանսիայի հետ կնքված գործարքի շրջանակներում, հայտնում է CNN-ը:

Գործարքի մասին հայտարարվել է ուրբաթ օրը Փարիզում Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի եւ նրա ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի համատեղ գագաթաժողովի ժամանակ:

Գումարը կուղղվի Ֆրանսիայում միգրանտների կալանավորման նոր կենտրոնի ֆինանսավորմանը եւ ֆրանսիական անվտանգության եւ աջակցության 500 գործակալների տեղակայմանը փոքր նավերի վրա «անցումների փորձերի արագ հայտնաբերումն ապահովելու համար», ասվում է երկու երկրների համատեղ հայտարարության մեջ:

Ուրբաթ օրը կայացած հանդիպման ժամանակ երկու ղեկավարներն ընդգծել են իրենց երկրների խորը կապերը՝ Brexit-ից հետո բանակցությունների, ձկնորսության իրավունքների, Ավստրալիայի հետ սուզանավերի գործարքի եւ ներգաղթի շուրջ տարիների լարվածությունից հետո:

Սունակը, որը քննադատության է ենթարկվել իրավապաշտպան խմբերի կողմից՝ նոր օրենքով ներգաղթն արգելափակելու իր քայլերի համար, որը քննադատում են որպես ռասիստական, անօրինական եւ անգործունակ, ասել է, որ Մեծ Բրիտանիան «միշտ կկատարի միջազգային պայմանագրային պարտավորությունները»:

Մեծ Բրիտանիայում ավելացել է անօրինական միգրանտների թիվը, որոնք վճարում են մարդկանց առեւտրով զբաղվող խմբավորումներին՝ փոքր նավերով նրանց Բրիտանիա տեղափոխելու համար: Այս նավերից շատերը խորտակվել են, եւ մարդիկ մահացել են։

Բացի այդ, Ելիսեյան պալատում հնչեցրած համատեղ հայտարարության մեջ հիմնական ուշադրությունը դարձված է երկու միջուկային տերությունների միջեւ պաշտպանական համագործակցության ընդլայնման ներուժի վրա՝ միմյանց ավիակիրների վրա կործանիչներ տեղակայելուց մինչեւ ապագա թեւավոր հրթիռների համատեղ արտադրություն:

Ուկրաինայի հետ կապված՝ առաջնորդները խոստացել են ավելի սերտ համագործակցություն, հատկապես Կիեւին սարքավորումների եւ զինամթերքի մատակարարման հարցում։

Աշխարհում Ֆրանսիա Մեծ Բրիտանիա ներգաղթյալներ

Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Ավելին
Ավելին